Շվեյցարիայի փոստը ներողություն է խնդրել մահացած հաճախորդներին տեղափոխվելու հետ կապված շնորհավորանքների և նոր վայրում բարեհաջող հաստատվելու մաղթանքների համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Փոստային ծառայությունում բացատրել են, որ շնորհավորական նամակները հղվել են ավտոմատ կերպով այն բանից հետո, երբ հանգուցյալների հարազատները ձևակերպել են իրենց նամակագրությունները նոր հասցեների վրա: Գերատեսչությունում մեղավոր են համարել նոր համակարգչային համակարգին:
Հայտնի չէ, թե քանի ընտանիքի են նման նամակներ հղվել, սակայն բոլորից անհատապես ներողություն են խնդրել:








































