Friday, 05 06 2026
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

Ով է խանգարում Ծառուկյանին ավարտել Աբովյան փողոցի $30 միլիոն դոլարանոց նախագիծը

Աբովյան 5/1 հասցեում այս օրերին ակտիվորեն քանդման աշխատանքներ են տեղի ունենում: Տեղում և հետնամասում միասին պետք է կառուցվի հայտնի «Կեմպինսկի» բրենդի հյուրանոցային համալիր: Կառուցապատողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնն է:

Այս հասցեն տարիներ շարունակ գտնվել է հասարակության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ավելի քան մեկ տասնամյակ Գ. Ծառուկյանը նախատեսել է այդտեղ՝ Աբովյան 5/1 հասցեի և Օլիմպիական կոմիտեի հետնամասում, արդեն Աբովյան 5/5 հասցեում, մեծ շինություն կառուցել, բայց հիմնային աշխատանքները կատարելուց հետո հարկադրված դադարեցրել էր կառուցապատումը:

Կառուցապատումն իրականացվել էր քաղաքաշինական նորմերի խախտումով: Մենք տարիներ առաջ անդրադարձել ենք այդ խախտմանը և նշել, որ այն անթույլատրելի չափով մոտ է կառուցվել Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքին: Չի պահպանվել սեյսմիկ կար կոչվող նորմը, և այնպես են շինարարությունն իրականացրել, որ այն գրեթե կպել է Աբովյան 3/3 շինությանը: Հրապարակումների համաձայն՝ այդ հասցեի սեփականատերը, տեսնելով, որ Գ. Ծառուկյանը չի ցանկանում վերացնել այդ խախտումը, դիմել է դատարան: Եվ Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2009թ. փետրվարի 18-ին կայացրել է վճիռ: «Պարտավորեցնել պատասխանող «Մուլտի գրուպ» ՍՊ ընկերությանը՝ վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի՝ որպես սեփականատիրոջ, իրավունքների խախտումը, այն է՝ վերականգնել մինչև շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին (ChuП-ի) ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան՝ ապահովելով սեյսմիկ կարը»,- նշված է դատարանի վճռի մեջ:

Հիշեցնենք նաև որ Գ. Ծառուկյանին պատկանող այդ կիսակառույցը Օղակաձև այգում գտնվող Multi Wellness սպորտային համալիրի դեռևս կիսակառույց շինության հետ միասին գտնվում էր այն 10 անավարտ շինությունների թվում, որոնց համար 2012թ. սեպտեմբերին դեռևս Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ դրանք աղճատում են քաղաքի տեսքը, և որ այդ շինությունների սեփականատերերին ծանուցվել է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ քաղաքապետարան՝ այդ կիսակառույցներն ավարտին հասցնելու հետ կապված ծրագիր ներկայացնելու ու պայմանագիր կնքելու համար:

Աբովյան փողոցի այդ կիսակառույցը, որը գտնվում է «Երևան» հյուրանոցի և «Մոսկվա» կինոթատրոնի անմիջապես դիմացը, տարիներ շարունակ մնացել է փնթի և պարսպապատ վիճակում: Այդ հատվածը՝ Շառլ Ազնավուրի հրապարակը, մայրաքաղաքի տուրիստական ակտիվ վայրերից է, և այդ կիսակառույցը մոտ մեկ տասնամյակ աղճատել է դրա տեսքը:

Ընդ որում, մինչև հիմա չի կատարվել նաև դատարանի վերը նշված որոշման պահանջը, և չի վերականգնվել 3/3 հասցեի սեփականատիրոջ իրավունքը: Դատարանի որոշումն ըստ ամենայնի դեռ գտնվում է ԴԱՀԿ-ում, բայց Գ. Ծառուկյանն արդեն իսկ որոշակի աշխատանքներ է սկսել՝ նա գնել է Աբովյան 5/1 հասցեում գտնվող շինությունը, որտեղ նախկինում գործում էր «Աստաֆյան» ակումբը, և քանդում է այն՝ ընդլայնելու համար իր շինությունը:

Երեկ շինարարության վայրից մեզ տեղեկացրին, որ Գ. Ծառուկյանն իր իսկ ուզած պայմաններով սեփականատիրոջից՝ տարածքում հայտնի Դնոյից (որևէ մեկը չհիշեց նրա իրական անունը) գնել է շենքը, քանի որ վերջինիս որդի Տոգոն նրա ազդեցության տակ գտնվող երիտասարդ է: Այդպիսով Ծառուկյանը վերացրել է անմիջապես Աբովյան փողոցին հարող խոչընդոտը: Վերևի հատվածից այդ կառուցապատմանը ոչինչ չի խանգարում, քանի որ այնտեղ Գ. Ծառուկյանի ղեկավարած Օլիմպիական կոմիտեն է: Իսկ ներքևի հատվածում այդ 3/3 հասցեի շինությունն է, որտեղ վարձակալությամբ գործում են խանութներ և սրճարան: Եվ հենց այս շինության նկատմամբ կատարված քաղաքաշինական խախտումն առայժմ Գ. Ծառուկյանին կառուցապատումը սկսելու հնարավորություն չի տալիս:

Քաղաքապետարանը քանդման թույլտվություն տվել է, բայց շինթույլտվության որոշում կարծես թե դեռ չի կայացրել: Ընդ որում, ընդամենը մեկուկես ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կիսակառույց շինությունների և այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Նա Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր: «Այլևս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը: Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», – հայտարարել է նա:

Արդյոք Տ. Մարգարյանը այս հասցեի դեպքում աչք կփակի՞ դատարանի որոշման և թույլ տրված խախտման վրա ու Գ. Ծառուկյանին շինարարությունը վերսկսելու թույլտվություն կտա՞, պարզ կդառնա առաջիկայում: Բայց տեղեկացնենք, որ «Մեդիամաքս» կայքի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ «նշված շինության քանդման և հարակից տարածքում, համաձայն 20.05.2017թ. տրված հ.01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության, նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, որի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման փուլում կհստակեցվեն նաև իրականացման ենթակա քաղաքաշինական գործունեության ժամկետները»: Իսկ հունիսի 16-ին էլ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ քաղաքաշինական ծրագրերի, նշել էր նաև Աբովյան 5/1 հասցեում հյուրանոցային համալիրի կառուցումը: Եվ որ դրա ներդրումների ծավալը կգերազանցի $ 30 մլն դոլարը:

Նշենք, որ արդեն այդ հատվածը պաստառապատվել է կրկնակի-եռակի անգամ ավելի երկար հատվածով, քան զբաղեցնում է «Աստաֆյանի» շենքը: Թողնվել է շատ նեղ անցուղի՝ անհարմարություն ստեղծելով հետիոտնի համար: Եվ դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի հյուրանոցի շինարարությունը, երբ այն կավարտվի, և երբ Ազնավուրի հրապարակը կբարեկարգվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում