Սամվել Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, թե ոչ՝ թող գնահատեն քաղաքագետները: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Նշեք, որ դատարանը այսօր վերացրեց «Իգլայի» գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:









































