Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Պայթյունավտանգ վիճակ բառի բուն և պատկերավոր իմաստով

«Նաիրիտ»-ում տեղի է ունեցել պայթյուն, բարեբախտաբար առանց զոհի, ի տարբերություն 2009 թվականի մայիսին տեղի ունեցածի, որը խլեց գործարանի չորս աշխատակցի կյանք: «Նաիրիտի» նախկին աշխատակիցները, որոնք պահանջում են ձեռնարկության գործարկում, օգոստոսի 28-ին տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառ են համարում վերահսկողության թուլացումը, որի պատճառը աշխատակազմի կրճատումն է:

Նախորդ տարի ձեռնարկության աշխատակիցների մեծամասնությունն ազատվեց աշխատանքից՝ պարապուրդի պատճառով: «Նաիրիտ» քիմիական հսկան պայթյունավտանգ է դարձել բառի բուն և պատկերավոր իմաստով:

Հետաքրքիր է այն, որ «Նաիրիտ»-ում պայթյունը տեղի է ունենում օրերս հնարավոր ներդրողի մասին կրկին աշխուժացած խոսակցության ֆոնին: Օգոստոսի սկզբին «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները հանդիպում էին ունեցել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ՝ քննարկելով «Նաիրիտ»-ում ներդրումների հեռանկարը: Սակայն այդ քննարկումն այդպես էլ չպարզեց որոշակի պատկեր, թե ինչ է սպասում «Նաիրիտ»-ին:

«Նաիրիտը» այս տարիների ընթացքում վերածվել է Հայաստանի անկախության ընթացքի, այսպես ասած, յուրօրինակ մանրակերտի, որտեղ անհասկանալի է, թե ինչ է կատարվել, սակայն քիմիական հստակ պետության համար արտադրական ռեսուրսի փոխարեն վերածվել է հսկայական մետաղե ջարդոնի, որի վրա հարստացել է ով ասես, իսկ ձեռնարկությունն ու պետությունը հայտնվել են միլիոնավոր պարտքերի տակ:

Անցնող տարիներին «Նաիրիտ»-ի վերաբերյալ եղել են բազմաթիվ հայտարարություններ, որոնցում մեղադրվել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահներ, վարչապետներ, նախարարներ: «Նաիրիտն» անցել է ձեռքից ձեռք, ունեցել է տարբեր տերեր, արտասահմանյան անհասկանալի կազմակերպություններից մինչև Հայաստանի իշխանությանը մերձ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլելշ» ընկերություն: Մեղադրանքներ են հնչել Ռոբերտ Քոչարյանի, Տիգրան Սարգսյանի, Սերժ Սարգսյանի հասցեներին, բայց ինչ է իրականում կատարվել «Նաիրիտ»-ում և ում մեղքով՝ բացարձակապես պարզ չէ:

Ակնհայտ է, որ «Նաիրիտ»-ի խնդիրն ունի երկու կողմ՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսական բարդությունները հասկանալի են, քիմիական հսկան, որ աշխատում էր ԽՍՀՄ համակարգում, անկասկած լուրջ դժվարությունների առաջ էր կանգնելու այդ համակարգի փլուզումից հետո:

Մյուս կողմից, սակայն, կա «Նաիրիտ 2»-ի օրինակը, որի ուղղությամբ Չինաստանի հետ եղավ գործակցություն, և այժմ դրա հիմքով Չինաստանում համատեղ ձեռնարկությունը գործում է և բավական եկամտաբեր ձևով: Իսկ ինչո՞ւ հնարավոր էր պայմանավորվել չինացիների հետ արտադրությունը այնտեղ տեղափոխելու և աշխատելու մասով, բայց հնարավոր չէր արտադրությունը վերականգնել Հայաստանում: Կա՞ այստեղ քաղաքական կամ աշխարհաքաղաքական խնդիր, երբ Ռուսաստանի համար, օրինակ, Հայաստանի քիմիական հսկայի չինական «վերածնունդը» կարող էր լինել անցանկալի, ինչպես տնտեսական որևէ մեծ հզորության ցանկացած հեռանկար: Թե՞ դա ընդամենը պատճառ էր, և Հայաստանի իշխանության համար առաջնայինը բիզնես տրամաբանությունն է, իսկ Չինաստանում արտադրությունը հենց մաքուր բիզնես է շառից, փորձանքից և որևէ մեկի աչքից հեռու:

Որևէ իրավական պետությունում, որտեղ կա պատասխանատվության ինստիտուտ, «Նաիրիտ»-ով արդեն զբաղվել էին եթե ոչ իրավապահները, ապա նվազագույնը խորհրդարանական հատուկ հանձնաժողովը: Հատկապես այժմ, երբ ակտիվացել են ներդրումային նոր տարբերակների շուրջ խոսակցությունները, իսկ դրան զուգահեռ հանկարծ տեղի է ունենում գործարանի պայթյուն՝ բարեբախտաբար առանց զոհերի, «Նաիրիտը» հանրային մանրադիտակի տակ վերցնելը դառնում է գրեթե ազգային անվտանգության հարց, կրկին՝ բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով, որպեսզի «Նաիրիտը» հերթական անգամ չդառնա ընդամենը ֆինանսական նոր պարտքերի կուտակման պատճառ, միաժամանակ չհայտնվի պայթյունավտանգ վիճակում՝ հատկապես, երբ ամեն նմանօրինակ փուլերում միշտ կարող են առաջանալ ինչ-որ հետքեր մաքրելու անհրաժեշտություններ:

 

Լուսանկարները՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում