Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այսօր բռնկված հրդեհը սաստկանում է: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ գործարանի մուտքերի մոտ լրագրողների տեղաշարժը սահմանափակված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Գործարան են ժամանում մեծ թվով հրշեջները, սակայն բռնկված հրդեհը սաստկանում է, կրակի տրամագիծը մեծանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ oգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:









































