Տնտղելով երգչուհի Հասմիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը` araratnews.am-ը եկել է եզրակացության, որ նրա ընտյալն է երաժիշտ, dj, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանը: Վերջին շրջանում Շանթն ու Հասմիկը բավականին շատ ժամանակ են միասին անցկացրել` այցելել են Հայաստանի տեսարժան վայրերը: Շանթի էջում հայտնաբերեցինք նույնիսկ մի տեսագրություն, որտեղ Հասմիկը երգում է հայկական եկեղեցիներից մեկում: Շանթ Կիրմիզյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 13-ին ԱՄՆ, Միչիգան նահանգի Դեթրոիթ քաղաքում: Նա ծնվել է երաժիշտների ընտանիքում եւ մեծացել որպես երաժիշտ: Նա շատ արագ է զարգացրել իր մեջ եղած երաժշտին, ինչպես նաև ձեռք է բերել այլ տաղանդներ:
Շանթն իր գործունեությունը սկսել է դպրոցում խումբ կազմելով եւ տարբեր երաժշտական գործիքներ նվագելով, ինչպես նաև անդամակցել է դպրոցի երգչախմբին: Երբ Շանթը 8 տարեկան էր, էլեկտրոնիկ երաժշտությունը շատ զարգացած էր և հենց դա էլ գրավել է նրան: Այդ ժամանակից ի վեր նա նվագում է հիանալի էլեկտրոնիկ երաժշտություն: Երաժշտական տարբեր ոգեշնչումներով, նա ստեղծել է հատուկ էֆեկտներով երաժշտություն՝ համադրելով էթնիկ հայ երաժշտությունը այլ էլեկտրոնիկ երաժշտության հետ: Հիմնականում ստեղծագործում է տրանս, տեխնո, պրոգրեսիվ երաժշտություն:
Վերջերս Հասմիկը, Շանթը և ԴերՀովան Երեւանի ակումբներից մեկում հանդես են եկել համատեղ ծրագրով: Ի դեպ, Շանթը Հասմիկի Ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԴերՀովան իրենց քավորն է:







































