Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Լևոն Ալթունյանն այցելել է Սևանի բժշկական կազմակերպություններ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Սևանի բժշկական կազմակերպություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա հոգեբուժական հիվանդանոցում ծանոթացել է ծառայության որակի բարձրացման և խնամքի պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նա շրջել է հիվանդասենյակներում, քննարկել  հիվանդների բուժման ընթացքը, ծանոթացել կենցաղային պայմաններին և դրանց բարելավման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։ Առանձին հատվածներում կատարված վերանորոգումները, նորացված կահույքը և հանգստի ու ժամանցի կենտրոնը, վերջերս վերակառուցված բաղնիքը զգալի բարելավել են հոգեկան խնդիրներով հիվանդների  սպասարկումը։ Այստեղ դեռևս խնդիր է մնում ննջասենյակներում մահճակալների խտությունը։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 2-ի 815 Ն որոշման համաձայն Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցումից հետո նախկին շենքն իր տարածքով հանձնվելու է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին։

Քննարկվել են հիվանդների տեղափոխմամբ ծառայության որակի բարելավման հնարավոր ազդեցությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպական հարցեր։

Այնուհետև նախարարն այցելել է Սևանի բժշկական կենտրոն և պոլիկլինիկա։ Շրջայց կատարելով` նա ծանոթացել է հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ։

Առկա խնդիրների քննարկման ժամանակ Լևոն Ալթունյանը տնօրենին հորդորել է նախարարություն ներկայացնել դրանց լուծման իր տեսլականը, քանի որ մոտիկից ու խորությամբ է ծանոթ հիմնահարցերին։ Նաև առաջարկել է մասնակից դառնալ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների քննարկումներին։

Լևոն Ալթունյանը  Սևանի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակում ծանոթացել է աշխատանքների ընթացքին։ Շենքի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցումից հետո  ընթանում են տանիքի և միջնապատերի կառուցման, լուսամուտների տեղադրման, ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքները։

Լևոն Ալթունյանը շինարարներին մի շարք հանձնարարականներ է տվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում