Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Ռուսական նոր դավադրությո՞ւն, թե՞ «մարդասիրական» ծուղակ

Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը տեղեկացնում է, որ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, Ռուսաստանի Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը մտադիր է մոտ ապագայում Մոսկվայում նախաձեռնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար: Ադրբեջանական կայքերի տեղեկատվությանը մենք վերաբերում ենք խիստ վերապահումով, որովհետև դրանք, առանց բացառության, վերահսկվում են Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից: Սակայն այս անգամ տեղեկատվությունը մի քանի պատճառով արժանահավատ է թվում: Կայքը հղում է անում Ժիրինովսկու կուսակցության լրատվական ծառայությանը` վերջինիս տեղեկատվությունը մատուցելով առանց սեփական մեկնաբանության և հավելումների: Այսինքն, մենք, ըստ էության, գործ ունենք ՌԼԴԿ-ի տեղեկատվության հետ, որը տարածվել է ադրբեջանական կայքով:

Մյուս կողմից` տարածված տեղեկատվությունը միանգամայն տեղավորվում է Մոսկվայի քաղաքականության շրջանակում: Նախ` նկատենք, որ Չեռնիշովն իր նախաձեռնությունը մոտիվացրել է խիստ կասկածելի մի հիմնավորմամբ, թե իբր վերջերս Երևանում տեղեկացվել է, որ Արցախի չճանաչված հանրապետությունում կոպտորեն ոտնահարվում են քաղաքացիների քաղաքական, սոցիալական իրավունքները, այդ թվում` ռուսական անձնագրեր ստանալու հարցում:

Տեսեք, թե ռուսական քարոզչությունն, ադրբեջանցիների հետ միասին, ինչպիսի մտացածին լեգենդ է հորինում Արցախի «բռնապետության» մասին: Սակայն սա չէ ամենաէականն ու վտանգավորն, այլ այն, որ տրվում է Արցախի «ռուսականացման» քաղաքականության մեկնարկը:

Ինչպես հայտնի է` Ժիրինովսկին և նրա կուսակցությունը Կրեմլի կայսերական ծրագիրը սպասարկող գործիքներից են: Սովորաբար` Ժիրինովսկու միջոցով փորձարկվում, հղկվում են գաղափարներ, նախաձեռնություններ, որոնք հետո դառնում են պետական քաղաքականություն: Վերջերս Մոսկվայում շրջանառության մեջ է մտել ԼՂ կարգավորման գործընթացը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով շարունակելու գաղափարը: Կրեմլամերձ կայքերից մեկը զբաղված է այս վտանգավոր գաղափարի տիրաժավորմամբ:

Գրեթե համոզված ենք, որ Չեռնիշովի նախաձեռնությունը այս գաղափարի առաջին դրսևորումներից մեկն է և չի բացառվում, որ ՀԿ ներկայացուցիչներից հետո Մոսկվա հրավիրվեն Արցախի պետական իշխանության ներկայացուցիչները:

Մոսկվայում, ըստ ամենայնի, տրվել է Արցախի «ռուսականացման» ծրագրի մեկնարկը: Թերևս Մոսկվայում հաշվարկել են, որ ռուսական զինուժը հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ավելի հեշտ կարելի է մտցնել Արցախի իշխանությունների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում