Thursday, 06 06 2024
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով

Հասարակության հաղթանակի բանաձևը

Երեկ Բարսելոնիայում տեղի է ունեցել տպավորիչ հակաահաբեկչական ցույց, որի ժամանակ մոտ կես միլիոն մարդ իր հավատարմությունն է արտահայտել ժողովրդավարության և ազատության գաղափարներին: Սա Կատալոնիայի և բովանդակ Իսպանիայի պատասխանն է տաս օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը, որը խլել էր 15 մարդու կյանք և ուշագրավ է, որ Իսպանիայում 1975-ի միապետության վերահաստատումից հետո առաջին անգամ թագավոր Ֆիլիպ 6-րդը ոչ միայն մասնանակցել է ցույցին, այլ նաև առաջնորդել է այն և սա անկախ այն հանգամանքից, որ մեկ ամիս անց Կատալոնիայում նշանակված է ոչ պաշտոնական հանրաքվե Իսպանիայից անկախանալու օրակարգով:

Կատալոնիայի երեկվա ցույցը եվրոպական տոլերանտության դրսևորում էր, որովհետև ցուցարարների ձեռքին եղել են նաև իսլամաֆոբիան դատապարտող պաստառներ: Այս ամենի ֆոնին դարձյալ օրակարգային է դառնում այն հարցը, թե ինչո՞ւ ժողովրդավարությունն ու բռնությունների մերժումը չեն դառնում կոնսոլիդացնող արժեքներ մեր հասարակության համար, որը 88-ի համազգային շարժման ժամանակ ապացուցել է, որ ունի ժողովրդավարության մեծ ներուժ:

Իշխանության ավտորիտար նկրտումները պարարտ հող ունեն, որովհետև չեն հանդիպում հասարակության դիմադրությանը: Նույնիսկ 1996, 2003 և 2008, 2013թթ-ի հետընտրական զանգվածային ակցիաների մոտիվը եղել է ոչ այնքան հասարակության հավատարմությունը ժողովրդավարությանը, օրինական ընտրությունների գաղափարին, որքան` զզվանքն իշխանությունների հանդեպ, այլապես` հետընտրական զարգացումները տևական կլինեին և չէին կրի անձնավորված բնույթ:

Այդ դեպքում` հասարակությունն ու ժողովրդավարությունը կհաղթեին, եթե նույնիսկ Ստեփան Դեմիրճյանը թեյ խմելու, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն աղոթելու գնար:

Կարծիք կա, որ ժողովրդավարությունն ու հասարակության բարեկեցությունը ուղիղ համեմատական են, այլ խոսքով` մարդիկ չեն կարող ազատ տեսակետներ ունենալ, ազատ ընտրություն կատարել, պայքարել իրենց իրավունքների և ազատությունների համար, եթե աղքատ են: Այս վարկածը, մեծ հաշվով, ճշմարիտ է, որովհետև իշխանությունների համար միշտ հեշտ է ազդել օրվա հացի կարոտ մարդկանց դիրքորոշումների, քաղաքական վարքագծի վրա: Խորհրդարանական վերջին ընտրությունների «տաս հազար դրամանոց» գործարքը ասվածի պերճախոս վկայությունն է:

Մյուս կողմից` հասարակության կյանքի որակը չի կարող բարելավվել այսօրվա համակարգի պայմաններում, երբ կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհներն ուղղակիորեն ասոցացվում են իշխանության հետ: Այստեղ մտածելու խնդիր ունի հասարակության այն փոքր շերտը, որը քաղաքացիական արժեքների կրող է:

Նույնիսկ աղքատացած ու լյումպենացած հասարակությունը կարող է դուրս գալ ճահիճից, մերժել իշխանության կամ օլիգարխիայի առաջարկած կամ պարտադրած գործարքները, երբ հստակ այլընտրանք, այլ Հայաստանի տեսլական, ճեղքման, դրական իմաստով ` ցնցման հնարավորություն տեսնի: Հասարակությանը պետք է առաջարկվի ոչ թե սոցիալական բունտի կամ բռնության, այլ երկու Հայաստանների ընտրության ճանապարհը:

Այլ կերպ ասած` մեր ընդդիմությունը իշխանության հետ պետք է մրցի ոչ թե ռեսուրսային պայքարի հարթության վրա և անընդհատ պարտվի, այլ հասարակությանը պետք է առաջարկի Հայաստանի իր տեսլականը, որտեղ հարուստն ու չքավորը, պաշտոնյան ու մտավորականը, գործատուն և աշխատողը գտնեն իրենց պրոբլեմների լուծման, նաև` հասարակական համաձայնության ռացիոնալ բանալին: Այնպիսի ռացիոնալ համաձայնության, որի դրսևորումը մենք երեկ տեսանք Բարսելոնայի փողոցներում: Դա ավելի բարդ, ինտելեկտուալ և կազմակերպչական առումով ժամանակատար գործընթաց է, բայց ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը այլընտրանք չունեն, որովհետև այսօրվա Հայաստանում նույնիսկ գիտականորեն բացառված են նոր որակի համակարգի և հարաբերությունների ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում