Մոնրեալում ուրբաթ կայացած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության համաժողովի ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն ավիափոխադրումների ոլորտում կլիմայի պահպանման հարցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Կազմակերպությունը պարտավորվում է մինչև 2016-ի վերջը մշակել համակարգ, որը կոչված է կրճատել դեպի մթնոլորտ օդային տրանսպորտի ջերմոցային գազերի արտանետումների ծավալը:
Այդ համակարգը պետք է սկսի գործել 2020 թվականին, սակայն հայտնի չէ, թե ինչպես այն կիրագործվի: ԵՄ-ն որոշ վերապահումներով ողջունել է պայմանավորվածության ձեռք բերումը:
Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ մշտապես ԵՄ-ի նպատակն է եղել ավիափոխադրումների ոլորտում արտանետված գազերի դեմ պայքարի համաշխարհային համակարգի ստեղծումը, և ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոփոխություններ կատարել իր օրենսդրությունում:







































