Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Որոշումը կայացվել է. Սերժ Սարգսյանը հավաքում է համակարգը

Սերժ Սարգսյանը երեկ Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում, որտեղից էլ մեկնել է Ծաղկաձոր` երեկոյան ելույթ ունենալով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների առջև:

Այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանը չի անտեսում ոչ մի միջոցառում, որը առնչվում է համակարգին, լրացնում է նրա ամբողջականությունը: Սոչիում` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Սարգսյանը ցույց է տալիս Հայաստանի համակարգի միասնականությունը, կատարում է քայլեր, որոնք միտված են դրա ցուցադրությանը:

Նա օրեր առաջ Սարդարապատում էր հավաքել իշխանության ամբողջ վերնախավին` ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով: Շատերը Սարգսյանի այս քայլը կարող են համարել արտաքին աշխարհին հասցեագրված մեսիջ ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Սակայն դրա անհրաժեշտությունն այս պահին, ըստ ամենայնի չկա, որովհետև ԼՂ խնդրում առաջիկա ամիսներին չեն սպասվում դիվանագիտական կամ ռազմական թեժացումներ` չնայած Հոգլանդի հայտարարությանը հաջորդած աշխուժությանը կամ Նալբանդյան-Մամեդյարով մոտակա հանդիպմանը:

Կամ դժվար է արտաքին մեսիջ տեսնել այն պարագայում, երբ Սարգսյանն այցելում է պատանի երկրապահներին, մանավանդ այն ժամանակ, երբ գեներալ Մանվել Գրիգորյանը, երկրապահների մեծ խմբի ուղեկցությամբ, ուխտագնացության է մեկնել Արցախ:

Հայաստանում գործող նախագահի քայլերն ավելի շատ ներքաղաքական, ներհամակարգային նշանակություն ունեն և տեղավորվում են 2018-ի համատեքստում: Սարգսյանը կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ փորձում է համահարթեցնել այն հակասությունները, որոնք կան համակարգի ներսում՝ ցույց տալով դրա միասնականությունը, կոնսոլիդացվելու ռեսուրսը:

«Բազեում» Սերժ Սարգսյանի կարճ ելույթի մեխը եղել է քաղաքական հանդուրժողականությունն, ինչն ասվածի վկայությունն է: «Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել», – երիտասարդներին ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ ամենայնի` Պուտինի հետ հանդիպումից հետո Սարգսյանը վերջնականապես կայացրել է 2018-ի հետ կապված իր որոշումները և դրանք հրապարակայնացնելուց առաջ կոնսոլիդացնում է համակարգը, այն բերում է «մարտական» վիճակի:

Ինչպիսին է այդ որոշումը կամ առարկայական ինչպիսի դրսևորում այն կունենա նոր իշխանության դերաբաշխման վրա 2018-ի ապրիլին` առայժմ դժվար է ասել, որովհետև Սարգսյանն առայժմ «հավաքում» է համակարգն` առանց բովանդակային բացահայտումների: Մյուս կողմից` նկատելի է, որ Սարգսյանը ռեստարտ է տալիս «ազգային համաձայնության իշխանության» իր գաղափարին և այդ գիծը կշարունակվի և նոր բաղադրիչներով կհարստանա սեպտեմբերին, երբ սպասվում են Հայաստան-Սփյուռք համաժողովը և համահայկական խորհրդի ստեղծումը:

Երբ իշխանությունը չունի կոնսոլիդացվելու, քաղաքական նոր օրակարգ առաջ քաշելու պոտենցիալ, շեշտը, որպես կանոն, դնում է նման արտաքուստ հնչեղ, բայց ներքին բովանդակությունից զուրկ գաղափարների վրա: Հայաստանի նոր իշխանությունը կայանում է, ըստ էության, ապաքաղաքական միջավայրում, երբ երկրում բացակայում է քաղաքական դիսկուրսը, չեն ձևակերպվում օրակարգն ու առաջնահերթությունները և բոլոր քննարկումները սահմանափակվում են ընդամենն այն հարթության վրա, թե 2018-ին ով է զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը նույնպես` գոնե մարտավարական իմաստով, համակարգը կոնսոլիդացված վիճակի է բերում հենց այդ հարցի համատեքստում, որպեսզի վերջինիս կողմից «մարսված» լինի իր իշխանության երկարաձգումը կամ Կարեն Կարապետյանի վարչապետության շարունակումը նաև 2018-ի ապրիլից հետո:

Քաղաքական հանդուրժողականությունը կամ նույնիսկ ազգային համաձայնությունն ընդամենը գործիքներ են, որոնք պետք է ապահովեն կոնկրետ օրագարգի, ծրագրի, քաղաքականության իրականացում:

Սարգսյանը գտել է գործիքները, գուցե արդեն որոշել է 2018-ի իշխանության կադրային կազմը, բայց չունի քաղաքական օրակարգ: Այն Հայաստանում, ցավոք, չունի ոչ ոք` համակարգի ներսում կամ դրանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում