ԱՄՆ-ում Սպիտակ տունը հավանության է արժանացրել հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծը, որը նախատեսում է պետական աշխատողներին հետին ամսաթվով աշխատավարձ վճարել, փոխանցում է gazeta.ru-ն:
«Միայն այս օրինագիծը, իհարկե, չի կարող լուծել բոլոր ֆինանսական խնդիրները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Այն պատճառով, որ դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողանում բյուջեի վերաբեյալ համաձայնության գալ, ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ից փակվել է պետական հաստատությունների մեծ մասը: Այս հաստատությունները բյուջեին ժամում 12,5 միլիոն դոլար են արժենում, օրական՝ 300 միլիոն, շաբաթական՝ 1,6 միլիարդ դոլար: Հենց այդքան արժե ԱՄՆ-ի 800 հազար պետական ծառայողների չվճարվող հարկադիր արձակուրդը:









































