Monday, 29 06 2026
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Թանկ ավիատոմսերը էապես ազդել են զբոսաշրջության վրա

Ավիատոմսերի գների գրեթե եռակի թանկացումը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը պայմանավորում է պահանջարկի ավելացմամբ: Նրա խոսքով՝ անգամ վիճակագրական տվյալներն են փաստում, որ ուղևորահոսքերը դինամիկ կերպով աճել են:

Հարցին՝ նման կերպ արդյոք հնարավո՞ր է զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում և ոլորտում դրական դինամիկա ապահովել, թե՞ հակառակը՝ ավիատոմսերի գների կտրուկ թանկացումը իր բացասական ազդեցությունն է ունենում զբոսաշրջիկների թվի վրա, Մեխակ Ապրեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանեց. «Զբոսաշրջության զարգացման կարևորագույն պայմաններից մեկը, բնականաբար, երկրի հասանելիության ապահովումն է կամ հասանելիության բարձրացումը, որը երկու հիմնական ուղղություն ունի՝ տրանսպորտային մատչելիություն և սահմանի անցման գործընթացների դյուրացում, և այս երկու ուղղություններով էլ աշխատանքներ տարվում են: Կառավարությունը մի քանի տարի առաջ որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն և այդ ուղղությամբ համապատասխան ծավալուն աշխատանքներ է տանում, որպեսզի մեզ մոտ ավելանան ավիաընկերությունները, ավելանան թռիչքների ուղղությունները, ավելանան թռիչքների հաճախականությունը, և այս առումով ևս վիճակագրական տվյալներ կան, որ մեզ մոտ դրական դինամիկա կա, մասնավորապես՝ շատ թռիչքներ ունենք տարբեր ուղղություններով, չարտերային թռիչքներն են ավելանում, և նույնիսկ կան չարտերային թռիչքներ, որոնք արդեն իսկ դարձել են կանոնավոր թռիչքներ, ինչը ևս լավ ցուցանիշ է»:

Մինչդեռ նկատենք, որ ոլորտի տարբեր անկախ փորձագետներ այս խնդրի հետ կապված իրենց գնահատականներում շատ կոշտ են արտահայտվում՝ նշելով, որ Հայաստանում գործող, սակայն ոչ հայկական այդ ավիաընկերությունները, արհեստական կերպով թանկացնելով ավիատոմսերի գները, փորձում են գերշահույթներ ստանալ կամ փոխհատուցել ուղևորափոխադրումների ավելի պասիվ ժամանակահատվածում իրենց կրած վնասները, և նման պարագայում անգամ բաց երկնքի քաղաքականությունը որևէ շոշափելի, դրական արդյունք չի տալիս:

Մեխակ Ապրեսյանը համաձայն չէ այսպիսի կարծիքների հետ՝ ասելով, որ իր կողմից վերոնշյալ թվարկած հանգամանքները փաստում են, որ դրական արդյունքն ակնհայտ է:

«Որոշակի կարճ ժամանակահատվածում գնային տատանումը դեռ չի նշանակում, որ բաց երկնքի քաղաքականության դրական արդյունքը չկա, կամ այդ արդյունքը բացասական է, բայց, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ, և այստեղ շուկան ևս շատ հզոր կարգավորիչ դեր ունի»,- հակադարձեց նա:

«Ցանկացած ապրանքի դեպքում էլ, երբ պահանջարկն ավելանում է, ժամանակ է հարկավոր, որպեսզի առաջարկներն էլ ավելանան, այսինքն՝ երբ պահանջարկը զգալիորեն ավելանում է, ապա դա հանգեցնում է գների բարձրացման, և այդ ժամանակ արդեն շուկան սկսում է դրան արձագանքել, և տնտեսվարող սուբյեկտները սկսում են իրենց առաջարկներն ավելացնել, ինչն իր հերթին բերում է գների կարգավորում:

Ինչ վերաբերում է վարչական մեթոդներով գների կարգավորմանը, ապա դա արվում է բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված կարգով»,- հավելեց Ապրեսյանը՝ արձագանքելով նաև մեր այն դիտարկմանը, որ պահանջարկի ավելացումը բավարարելու համար գուցե պետք է փորձել առաջարկները ընդլայնել, այլ ոչ թե արհեստական կերպով գին թանկացնել:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում