Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Կոտայքի մարզի վեց դպրոց կօպտիմալացվի. գյուղապետարաններն ու դպրոցներն անտեղյակ են

Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարությանը ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։ Այնուհետև տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ նախատեսում են մարզային կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկել կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Խնդիրն ընդգրկվեց, և հիմա պարզվում է, որ սեպտեմբերի 1-ից օպտիմալացվելու են մի շարք մարզային դպրոցներ, իսկ այդ դպրոցի աշակերտներն այցելելու են հարակից համայնքների դպրոցներ: Ուշագրավ է, սակայն, որ կառավարությունից, ԿԳ նախարարությունից պատիվ չեն համարել անգամ տեղեկացնելու համայնքների ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, որ իրենց դպրոցն օպտիմալացվող դպրոցների ցանկում է: Շատ համայնքների ղեկավարներ և դպրոցի տնօրեններ երեկ հեռուստատեսությամբ, լուրերի թողարկումներից են իմացել այդ մասին: Եվ պատկերացում էլ չունեն՝ պատրաստվե՞ն նոր ուսումնական տարվան, թե՞ ոչ: «Երեկ ենք իմացել, որ այդպիսի բան է լինելու: Մի պահ խոսակցություն կար, բայց հետո վերացան այդ խոսակցությունները, մենք էլ հանգստացանք: Բայց հիմա պարզվում է, որ դպրոցը փակվելու է, երեխաներին էլ տեղափոխելու են հարակից գյուղ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ նախարարությունից իրենց ոչ մի բան չեն ասել: Արդյունքում՝ Արտավազ համայնքի դպրոցի 40 աշակերտները կտեղափոխվեն հարակից համայնք, աշխատակազմն էլ, ըստ ամենայնի, կդառնա գործազուրկ:

Նույն պատկերն էր նաև Կոտայքի մարզի Զովաշեն համայնքում: Զովաշենի համայնքապետ Սեդրակ Սաֆարյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ լրատվությունից է լսել, որ Զովաշենի դպրոցն օպտիմալացվում է. բայց իրենց, որպես համայնքի ղեկավար, ինչպես նաև դպրոցի տնօրենին որևէ ծանուցում չի եղել այդ մասին: Զովաշենի դպրոցի 9 աշակերտներ տեղափոխվելու են 4 կմ հեռավորությամբ գտնվող Հատիս համայնքի դպրոց: Ինչ վերաբերում է դպրոցի տեխնիկական սպասարկող անձնակազմին և ուսուցչական կազմին, ովքեր թվով 12 հոգի են, անհայտ է, թե ինչով են զբաղվելու:

Համայնքապետերի պես անտեղյակ էին նաև դպրոցի տնօրենները և ուսուցչական կամզը: Ինչպես, օրինակ, Փյունիկ համայնքում: Դպրոցում պատրաստվել են սեպտեմբերի 1-ին, ստացել բոլոր անհրաժեշտ գրքերը:

«Մենք չգիտենք հիմա ինչ է լինելու: Բոլոր պատրաստությունները նոր ուսումնական տարվա համար կատարված են, բայց հանկարծ այսպիսի բան է պարզվում: Չգիտեմ՝ ինչ սկզբունքներ հաշվի առնելով են գնացել այս քայլին, բայց դա ճիշտ որոշում չէ: Համայնքի դպրոցը փակելը նշանակում է գյուղն էլ փակել, դատարկել»,- մեզ հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը՝ հավելելով, որ գյուղի դպրոցում աշխատելը գոյատևելու միակ հնարավորությունն է, այլ աշխատատեղեր չկան: Մինչդեռ, կառավարությունը երկու կոպեկ խնայելու համար գնում է 10-12 ընտանիքի ֆինանսական միջոցները կրճատելուն: «Դա խնայողություն չէ: Դպրոցը փակելով, աշխատատեղերը փակելով, աշխատավարձերը կրճատելով ոչ մի խնդիր չի լուծվի, նորերը կավելանան»,- ասաց մեր զրուցակից ուսուցիչը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց կրթության և գիտության նախարարությունից հասկանալ, թե ինչու տեղյակ չեն պահել օպտիմալացվող դպրոցի տնօրեններին, որպեսզի նրանք չպատրաստվեին նոր ուսումնական տարվան: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր այն դպրոցները, որոնց փաթեթները ներկայացված են եղել կառավարություն, ինքն անձամբ է բոլոր տնօրեններին իրազեկել: «Ես անձամբ եմ բոլոր տնօրեններին գրություն ուղարկել: Ավելին, գրության մեջ նշված է եղել, որ այդ որոշման մասին իրազեկեն նաև մանկավարժներին: Խոսքը վերաբերում է նաև մարզային դպրոցներին»,- ասաց Արշակյանը: Մեր դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ, օրինակ, Կոտայքի մարզում դպրոցի տնօրենները, համայնքի ղեկավարները տեղյակ չեն կառավարության որոշման մասին, Արշակյանը նշեց, որ, օրինակ, Փյունիկի, Զովաշենի մասով ԿԳՆ-ից կառավարություն փաթեթ չի ներկայացվել, հավանաբար ՏԿԱԻՆ է ներկայացրել: «Ես հավաստիացնում եմ և կարող եմ գրությունների օրինակներն էլ տրամադրել, որ տնօրեններն իրազեկվել են: Ավելին, 2-3 անգամ տնօրենները նախարարությունում քննարկման են մասնակցել, մարզի որոշ դպրոցներ անգամ անձամբ եմ այցելել»,- հավելեց Արշակյանը:

Մեր դիտարկմանը, թե մարզային այցելություններից ինչ տպավորություն է ստացել, ինչպես են արտահայտվել կառավարության որոշման մասին, Արշակյանը պատասխանեց. «Այցելությունները հիմնականում եղել են շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով, աշակերտների տեղափոխությունը կազմակերպելու խնդիրներին ծանոթանալու վերաբերյալ: Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա կային և՛ դրական, և՛ բացասական գնահատականներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում