Բրիտանական Coldplay խումբը Հյուսթոնում (Տեխաս) համերգից ժամեր առաջ որոշել է չեղարկել այն։ Պատճառը մոտեցող «Հարվի» փոթորիկն է՝ ասվում է երաժշտական կոլեկտիվի կայքում։
«Մենք չենք կարող խնդրել որևէ մեկին, որպեսզի նա վտանգի իր կյանքը։ Ցավոք սրտի, մենք ստիպված ենք հետաձգել համերգը»,-ասվում է հաղորդագրությունում։ Ելույթի նոր ամսաթիվը կհրապարակվի ավելի ուշ։
Հյուսթոնը, որտեղ ապրում է ավելի քան 2 մլն մարդ, գտնվում է Մեքսիկական ծոցի ափից 50 կմ հեռավորության վրա, որին մոտենում է տարերքը։
Տեխաս նահանգի ափի մոտ գտնվող նավթային հարթակների անձնակազմերը տարհանվել են։ Մեքսիկական ծոցի ափամերձ նավթավերամշակող ձեռնարկությունները դադարեցրել են աշխատանքը՝ հայտնում է CNN հեռուստաընկերությունը։










































