Thursday, 06 06 2024
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները

ԼՂՀ-ն անկախ պետությո՞ւն, թե՞ Հայաստանի իշխանության կադրերի բաժին

Այսօր մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ ՀՀ հաջորդ նախագահի հավանական թեկնածուների թվում դիտարկվում է նաև ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անունը: Թեև 2018-ի ապրիլից հետո նախագահի պաշտոնը կառավարման համակարգում այլևս առաջատար չէ, այնուամենայնիվ՝ կարևոր է, թե ով է լինելու երրորդ նախագահը: Անկախ ամեն ինչից՝ նախագահը կառավարման համակարգում որոշակի դեր ունենալու է և, ըստ ամենայնի, մաս է կազմելու, այսպես կոչված, «պոլիտբյուրոյի»:

Գաղտնիք չէ, որ Ղուկասյանը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում է, և, բնականաբար, վերջինս կուզենար նրան քաղաքական որոշակի կարգավիճակ տալ ապագա իշխանության համակարգում: Ամբողջ խնդիրն այն է, որ այդպիսի քայլը հերթական ապտակը կլինի Արցախի ինքնիշխանության գաղափարին, սուբյեկտայնությանը: Երբ 1997-ին Ռոբերտ Քոչարյանը հեռացավ ԼՂՀ նախագահի պաշտոնից՝ Հայաստանում վարչապետ, ապա նախագահ դառնալու նպատակով, դրանից Արցախն ու արցախահայությունը բացարձակապես չշահեցին, հակառակը՝ Արցախի սուբյեկտայնության անկման հետևանքը դարձավ պաշտոնական Ստեփանակերտի դուրսմղումը բանակցություններից:

Եթե ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ստանձնի Հայաստանի նախագահի պաշտոնը, Արցախը միջազգային հանրության աչքերում վերջնականապես կնույնանա ոչ թե ճանաչման ձգտող պետական միավորման, այլ Հայաստանի համակարգի ներսում գործող ազդեցիկ խմբավորման, կլանի հետ, որի նպատակը Հայաստանի իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանելն է:

Խնդիրն ունի նաև ներարցախյան համատեքստ՝ քաղաքական, բարոյական բաղադրիչներով: Արցախի երկու նախկին նախագահներից որևէ մեկը ԼՂՀ-ում չեն ապրում, բնականաբար՝ նրանց հետ Հայաստան են տեղափոխվել մերձավորների մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնց անդամները ներգրավված են Հայաստանի կառավարման և բիզնես ստրուկտուրաներում: Ստացվում է՝ կա արցախցիների մի խումբ, որին հայրենիքի հետ կապում է միայն պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանն իրենց կոմֆորտը գտել են Հայաստանում, և փարիսեցիություն են Արցախի ճակատագրի վերաբերյալ նրանց հրապարակային հազվադեպ մտահոգությունները, որովհետև ապահով հեռվից չեն մտահոգվում երկրի համար, որի սահմանին պարբերաբար զոհվում են նաև հայաստանցի երիտասարդներ:

Վստահ ենք, որ պաշտոնը թողնելուց հետո Հայաստան կտեղափոխվի նաև Բակո Սահակյանը: Համենայնդեպս, նա արդեն ապացուցել է, որ իշխանությունն ու պաշտոնն իր համար ավելի կարևոր են, քան Արցախի միջազգային վարկն ու հեղինակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում