Tuesday, 16 06 2026
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները

Վարչապետն է իշխանության մեջ, ոչ թե իշխանությունը՝ վարչապետի

Հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո, մշտապես էլ ենթադրել է ընդգրկման ավելի լայն շրջանակ, քան զուտ այդ պաշտոնի նշանակումը կամ նշանակվողը: Եվ դրա մասին առիթներ ունեցել ենք գրելու բազմաթիվ անգամ: Բանն ամենևին այն չէ, թե ում է նշանակելու վարչապետ խորհրդարանական մեծամասնությունը: Հարցն այն է, թե ինչպիսին է լինելու այդ մեծամասնությունը, ինչպիսին է լինելու ուժերի հարաբերակցությունը թե՛ խորհրդարանի մեծամասնությունում, թե՛ ՀՀԿ-ում ընդհանրապես, մասնավորապես՝ ՀՀԿ «պոլիտբյուրոյում»:

Դա այնքան պարզ իրողություն է, որ թերևս չկա անհրաժեշտություն պարբերաբար կամ անընդհատ շեշտելու, երբ խոսակցություն է գնում 2018-ի վարչապետի խնդրի մասին: Վարչապետի խնդիրը, այսպես ասած, իշխանության խնդրի համառոտ ձևակերպումն է: Այդ իմաստով 2018-ի ապրիլից հետո ինչ-որ մեկը անկասկած նշանակվելու է վարչապետ, բայց իշխանության խնդիրը չի հանգուցալուծվելու՝ այն պարզ պատճառով, որ դրա համար պահանջվում է չափազանց երկար ժամանակ:

Նախագահության տասը տարին անգամ Սերժ Սարգսյանի համար բավարար չեղավ իշխանության խնդիրը հանգուցալուծելու համար: Առանցքային գործոններն այստեղ շատ են՝ թե՛ փոխադարձ կապվածությունը իշխանության ներսում, երբ բավական սուր հակադրությունները, այնուհանդերձ, ինչ-որ տեղ կանգ են առնում «համատեղ հանցանքի» ազդեցության առաջ, թե՛ ֆեոդալական բնույթի հարաբերությունները, երբ բոլորը բոլորին քավոր են, սանիկ, բարեկամ, խնամի և այլն: Թե՛ իշխող համակարգի ոչ լեգիտիմությունն ու տնտեսական հարաբերությունների, այսպես ասած, փակ բնույթը:

Սակայն հիմնարար գործոնը իշխանության խնդրի հանգուցալուծման հարցում Հայաստանի ազդեցության ոլորտի խնդիրն է, այսինքն՝ այն ոլորտի, որում գտնվում է Հայաստանը: Ըստ այդմ, մինչև չհանգուցալուծվի Հայաստանում ռուսական ազդեցության խնդիրը, իշխանության խնդիր հանգուցալուծվել չի կարող, և Հայաստանի իշխանությունը մշտապես լինելու է ներքին բաժանարար գծերի, տնտեսական և իշխանական շահերի բախման ռեժիմում:

Բանն այն է, որ դա ռուսական ազդեցության գոտու առանցքային փականներից մեկն է, գուցե նույնիսկ հիմնարար փական: Ինչպես Ղարաբաղյան խնդրում է Ռուսաստանը խաղալով թեժացման սպառնալիքի վրա փորձում կառավարել երկու կողմերին և պահել իր գերակայությունը ընդհանրապես տարածաշրջանում, այդպես էլ զուտ հայաստանյան շրջանակում Ռուսաստանը հենց միևնույն համակարգում գտնվող սուբյեկտների շահերի բախման վրա է կառուցում իր ազդեցությունը: Հետևաբար, քանի դեռ այդ ազդեցության հարցը լուծված չէ, քանի դեռ գտնված չէ դրա կամ ներքին, կամ արտաքին հաղթահարման մոդելը, Հայաստանում իշխանության հարց, որպես այդպիսին, չի հանգուցալուծվի երբեք: Ընդամենը հնարավոր են ակտիվ և պասիվ փուլեր՝ ըստ իրավիճակի:

Այդ խնդրի լուծման ներքին մոդել Հայաստանն առայժմ չունի, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտում քաղաքական ամլության հետևանքով: Բարեբախտաբար, կան որոշակի միտումներ արտաքին դաշտում լուծման մոդելների ձևավորման առումով: Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը որքան էլ Հայաստանի համար պարունակում է ռիսկեր, միաժամանակ ընձեռում է նաև հնարավորություն՝ ռուսական ազդեցության ռեժիմի որևէ էական փոփոխության առումով:

Խնդիրը ամենևին պետք չէ դիտարկել Հայաստանի՝ Ռուսաստանից Արևմուտք անցման պարզունակ տարբերակով: Խնդիրը շատ ավելի խորն է ու բազմաշերտ, և այն կարող է չենթադրել, այսպես ասած, ճամբարի սկզբունքային փոփոխություն, բայց էապես փոխել, այսպես ասած, ռեժիմը, օրակարգը, ինչն էլ իր հերթին կարող է բերել իշխանության խնդրի քիչ թե շատ որոշակի հանգուցալուծման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում