Հայաստանի Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտը առաջիկա տարիներին կանցկացնի «PricewaterhouseCoopers Armenia» LLC (PwC) աուդիտորական ընկերությունը: Խոսքը 2013–2015թթ.–ի մասին է:
Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության` աուդիտորական ընկերության ընտրության մասին որոշումը հոկտեմբերի 1–ին ընդունել է բանկի խորհուրդը:
Անցած տարի գլխավոր դրամատան ֆինանսական հաշվետվության աուդիտն իրականացրել է ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՓԲԸ–ն, իսկ 2011թ.–ին` Ernst & Young ընկերությունը։
Այս տարի ընտրված PricewaterhouseCoopers ընկերությունը խորհրդատվության և աուդիտի բնագավառում պրոֆեսիոնալ ծառայություններ առաջարկող աշխարհի խոշորագույն ընկերությունների միջազգային ցանց է։ Ընկերության երևանյան գրասենյակը բացվել է 2007թ.–ին։







































