Նյու Յորքում հայտնվել է բրիտանացի հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի նոր աշխատանքը՝ հաջորդ օրն այն բանից հետո, երբ Չայնաթաունում ներկել էին նրա գրաֆիտին, հայտնում է BBC-ն:
Առաջին աշխատանքը հայտնաբերվել էր հոկտեմբերի 1-ին: Նկարը տներից մեկի պատին մնացել էր ընդամենը մի քանի ժամ, ինչից հետո այն սպիտակ ներկով ծածկել էին: Սակայն հենց հաջորդ օրը, Բենքսիի գրաֆիտին հայտնվել էր Մանհեթենի մեկ այլ շրջանում: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, երկրորդ գրությունը նույնպես երկար չի պահպանվել. այն փչացրել է տեղի գրաֆիտիստներից մեկը, ինչի մասին է վկայում հայտնի անանուն նկարչի երկրպագուների կողմից Twitter-ում տեղադրված լուսանկարը:
Բենքսիի վերջին 2 նկարները Նյու Յորքում էին հայտնվել 2010թ., հայտնում է ITAR-TASS-ը:








































