Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ, վաղը Թբիլիսի է ժամանում ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Վրացական այցի շրջանակներում ամերիկյան կոնգրեսականները հանդիպումներ են ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի, ինչպես նաև կառավարության, խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության կազմում են հանրապետական Դևիդ Դրայերը (պատվիրակության ղեկավար) և դեմոկրատներ Դևիդ Փրայսն ու Բրդե Միլլերը։
Ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը Վրաստանում գտնվելու է մինչև հունիսի 7-ը։