WikiLeaks կայքը հրապարակել է փաստաթղթեր, որոնք բացահայտում են այլ ամերիկյան հատուկ ծառայություններին ԿՀՎ-ի լրտեսման մեխանիզմը։
Ինչպես պարզ է դառնում հաղորդագրության տեքստից՝ ծրագիրը կրում է ExpressLane անվանումը։ Դրա շրջանակում գործողություններ են իրականացվում Ազգային անվտանգության գործակալության, Ներքին անվտանգության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ։ Նրանցով զբաղվում է Օպերատիվ տեխնիկայի բաժանմունքը, որը հավաքում է համապատասխան ծառայութունների բազաներում գտնվող կենսաչափական տվյալները։
Տեսականորեն փոխանակումը պետք է իրականացվի կամավոր հիմունքով։ Սակայն, ինչպես նշում է Wikileaks-ը, ԿՀՎ-ն կիրառում է հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս գաղտնի ստանալ տեղեկատվություն։
Այդ ծրագրային ապահովման առանցքային բաղադրիչները Cross Match ընկերության մշակումն են։ Այն լայն ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ շնորհիվ դրա ծրագրերի հաջողվել է նույնականացնել ԱՄՆ հատուկծառայությունների կողմից ոչնչացված Ուսամա բեն Լադենին։







































