Օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ տեղի ունեցած քիմիական հարձակումը կազմակերպած է եղել հատուկ խումբը, որն ուղարկվել էր Սաուդյան Արաբիայի կողմից Հորդանանի տարածքից: Այս մասին հայտնել են ռուսական դիվանագիտական աղբյուրները՝ փոխանցում է Interfax-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հերթին թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ամբողջովին հերքել է կասկածները, թե քիմիական զենքը կառավարական բանակն է կիրառել:
«Չեն եղել ո՛չ հանգամանքներ, ո՛չ ցանկություն՝ դրա կիրառման թույլտվություն տալու համար»,- ասել է Ասադը:









































