Thursday, 06 06 2024
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Հարգում եմ Սէֆիլյանին և մյուսներին, բայց ի՞նչ է նշանակում՝ մարդկանց զինված պայքարի կանչել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

– Քաղաքական ուժերը խոստանում են աշնանն ակտիվանալ, փողոց դուրս գալ. օրակարգում էլ կարծես առայժմ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը խափանելն է։ Ձեր կարծիքով՝ կա՞ հաջողելու հնարավորություն։

– Ես մի փոքր լավ չեմ հասկանում, թե ինչ խնդիր են կոնկրետ դրել, ինչն է փոխվելու, եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ։ Ես մեծ տարբերություն չեմ տեսնում, թե նա որտեղից կկառավարի այն համակարգը, որ ստեղծվել է. ի՞նչ տարբերություն՝ կառավարությունի՞ց, Բաղրամյան 26-ի՞ց, թե՞ Ազատության հրապարակից։ Այդ կոնտեքստում պայքարի իմաստը չեմ տեսնում, հատկապես, երբ Հայաստանի առջև կանգնած են այսքան լուրջ խնդիրներ։

– Ղարաբաղյան հակամարտությո՞ւնը նկատի ունեք։

– Իմ կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրը ածանցյալ է լուրջ տնտեսական ու քաղաքական խնդիրների։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանը գաղութ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը պարզապես դադարում է լինել սուբյեկտ։ Չեն իրականացվում այն ծրագրերը, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի դիրքերը, հակառակը՝ մենք ամեն օր տեսնում ենք թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական և թե՛ սոցիալական հարցերում դիրքերի թուլացում։ Հիմնական խնդիրը մնում է այն, թե որ կաբինետից ով պետք է ղեկավարի, ինչպես պետք է կառավարի։ Քաղաքականությունը մարդիկ շփոթում են կադրերի բաժնի վարիչի աշխատանքի հետ։

– Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին Հայաստանն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել այդ «պատերազմից» հնարավորինս չտուժելու համար։

– Ցավն այն է, որ մենք ստեղծված իրավիճակից չտուժելուց բացի՝ կարող էինք նաև օգուտ քաղել, բայց նույնիսկ դրան արդեն ունակ չենք։ Հիշում ենք, որ երբ նախկինում էլ կար նման իրավիճակ, Հայաստանը կարող էր դուրս գալ ռուսական շուկա, քանի որ եվրոպական ապրանքների վրա կային սանկցիաներ, բայց ոչինչ չարվեց։ Մեր կառավարությունն աշխատում է հետևյալի վրա՝ Ռուսաստանից պետք է գան տրասնֆերտներ, մարդիկ այստեղ վարկ ու պարտք փակեն։ Այսինքն՝ հետևյալ հոգեբանությունն է՝ թող դրսից փող գա, մենք ժողովրդի վրա «խաղացնենք»։ Եթե Հայաստանը պահպաներ իր գիտատեխնիկական պոտենցիալը, մենք նույնիսկ շահած դուրս կգայինք։ Չմոռանանք, որ Սովետական Միության ընթացքում ռազմատեխնիկական ոլորտը զարգացած էր, և հսկայական գումարներ էին գալիս բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու համար։

Հիմա եթե Ռուսաստանում ինչ-ինչ պրոբլեմներ լինեն, դա կազդի մեզ վրա ամեն առումով, ու մենք դրան պատրաստ չենք։ Մենք բողոքում ենք, որ ռուբլին ընկել է, գումարները որ առաջ ուղարկում էին՝ այդքան չեն կարող։ Այսինքն՝ մարդիկ մտածում են, որ ոչ թե ինչ-որ բան ձեռնարկեն, այլ դժգոհ են, որ ռուբլին է ընկել։

– Եթե իշխանությունը դա չի գիտակցում, մենք ի՞նչ ենք տեսնում ընդդիմության կողմից։

– Ընդդիմության կողմից ինչ-որ բան տեսնելու համար նախ՝ պետք է տեսնել այդ ընդդիմությանը, իսկ ես չեմ տեսնում։ Լրագրողները կարծես հատուկ ասում են, որ կա ընդդիմություն՝ շեշտելով այս կամ այն պատգամավորին կամ ուժի, բայց ես չեմ տեսնում, իրական ընդդիմություն չկա, եթե կա էլ՝ բանտերում են։

– Բանտերում գտնվող ընդդիմությունն առաջարկում է արտահամակարգային պայքար։

– Այդ մարդկանց պետք է հարգանքով վերաբերվել, բայց չի նշանակում՝ պետք է համաձայնել նրանց ասածների հետ։ Ես հարգում եմ Ժիրայր Սէֆիլյանին և մյուսներին, բայց ի՞նչ է նշանակում՝ զինված պայքարի կանչել մարդկանց։ Տվյալ դեպքում չեմ տեսնում նախապատրաստություն, փողոցային պայքարը կարող է հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ նրանց հետևից կիսառազմականացված կամ լավ կազմակերպված խմբեր կան, ինչպես Ուկրաինայում «правый сектор»-ը։ Երբ դրանք գոյություն չունեն, մնում է թավշյա հեղափոխությունը, ինչպես 88 թվականին եղավ Հայաստանում։ Բայց անհրաժեշտ է զարգացած քաղաքացիական հասարակություն, որ միախմբված կլինի։ Այսինքն՝ այս երկու դեպքերում է հնարավոր փողոցային պայքար սկսել։ Հիմա չկա ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը։

– ՍԷֆիլյանի վերջին նամակից պարզ դարձավ, որ զինված պայքարը մնում է օրակարգում, կարծում եք՝ հասարակության համար դա օրակարգ դառնալ կարո՞ղ է։

– Ես կարծում եմ՝ այդ մարդկանց պետք է հարգանքով վերաբերվել, նրանք իրենց եռանդը չեն կորցնում, չեն դավաճանում իրենց սկզբունքներին, բայց դա ուղի չէ, բովանդակային առումով ճանապարհ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում