Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Կա՛մ պետականություն, կա՛մ սուպերմարկետ. երրորդ տարբերակ չկա» (տեսանյութ)

Փակ շուկայի համար պայքարը շարունակվում է, սակայն «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այլ մարտավարություն են որդեգրել:

Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրված քննարկման ժամանակ նախաձեռնության, ինչպես նաև «Նախախորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուքասզյանն ասաց, որ Փակ շուկան ունի միջազգային արժեք, և վաղ թե ուշ աղմուկը պետք է բարձրանար նաև միջազգային մակարդակով:

«Հայաստանը ստորագրել է միջազգային կոնվենցիա, ըստ որի՝ հուշարձանների պահպանության հարցը ոչ միայն հայկական, այլև միջազգային օրենսդրության խնդիրն է: Միջազգային առաջին արձագանքը եղավ սեպտեմբերի վերջին, երբ Հայաստանում մեկնարկեց գիտաժողով: Մեր շարժումն այդ օրերին Մատենադարանի մոտ կազմակերեպեց պիկետ, ինչի արդյունքում նրանք հայտարարեցին, որ հուշարձանի օտարումը՝ խոսքը հենց Փակ շուկային է վերաբերում, վերանորոգումն ու վերականգնումը պետք է իրականացվեն մասնագիտական խնդիրների համակողմանի քննարկմամբ և դրա սահմաններում՝ բացառելով որևէ ապօրինություն կամ կամայականություն»,- ասաց նա:

Չուքասզյանն ընդգծեց, որ այսպիսով սկսվում է Փակ շուկայի հարցի միջազգայնացումը:

Իր հերթին նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն ասաց, որ իրենք Փակ շուկայի հարցով բոլոր տեղերից ստացել են պատասխաններ՝ բացի քաղաքապետարանից. «Դիմել ենք տարբեր մարմինների՝ ոստիկանությանը, դատախազությանը, մշակույթի նախարարությանը, կադաստրի կոմիտեին, քաղաքապետարանին և քաղաքաշինության նախարարությանը: Երեկ Կադաստրի պետական կոմիտեից ստացանք պատասխան, որ իրենց չի ներկայացվել փաստաթուղթ որևէ պետական գրանցում ստանալու մասին, ներկայացվելու դեպքում միայն կքննարկեն, իսկ դատախազության և ոստիկանության պատասխանն ամենազավեշտալին էր. նրանք ոչ մի հանցակազմ չտեսան՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանը սեփականատիրոջը երկու անգամ տուգանել է անօրինական գործողությունների համար»:

Բանախոսը հավելեց, որ եթե, այնուամենայնիվ, շուկան բացվի, կնշանակի, որ մի քանի պետական օղակներ դառնում են հանցակից. «Ցանկացած պարագայում՝ եթե դա պետք է աշխատի որպես սուպերմարկետ, պետք է ունենա ՊԵԿ թույլտվությունը, որն առանց կադաստրի նախագծի և սեփականության վկայականի չի կարող լինել, իսկ կադաստրն էլ չի կարող տալ, որովհետև ոչ մի նախագիծ չկա: Այսինքն՝ եթե, այնուամենայնիվ, սուպերմարկետը գործի, կնշանակի՝ բոլոր օղակները հանցավոր համաձայնության են եկել: Կա՛մ շուկայի նախկին տեսքը վերականգնվում է և ապացուցվում, որ մենք ունենք պետականություն, կա՛մ ոչ, և ապացուցվում է, որ մենք պետականություն չունենք. երրորդ տարբերակ չունենք»:

Բացի այդ՝ բանախոսները տեղեկացրին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են՝ դրանք տարբեր բնույթ կունենան, օրինակ՝ Սերգեյ Դանիելյանն իր ներկայացումներից մեկը նվիրելու է հենց Փակ շուկային. «Մենք թույլ չենք տա, որ հուշարձանը շահագործվի այս կերպ, ամեն կերպ խոչընդոտելու ենք, մենք նրանց հանգիստ կյանք չենք տալու»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում