«Ինտեր»-ի ավագ Խավյեր Ձանետին, ով վնասվածքի պատճառով ապրիլից չի մասնակցում իր թիմի հանդիպումներին, նշել է, որ երեք շաբաթ անց ընդհանուր խումբ կվերադառնա:
«Եթե ապաքինումս ընթանա այնպես, ինչպես ակնկալում են բժիշկները, երեք շաբաթ անց կմիանամ թիմին:
Սակայն չեմ շտապելու: Չեմ ցանկանում, որ այսքան երկարատև բուժումից հետո հետևանքներ մնան կամ բարդություններ առաջանան»,- Football Italia-ն մեջբերում է Ձանետիի խոսքերը:






































