Thursday, 06 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին

Ռուսաստանի հայ համայնքի անգործությունն ու դրա հիմքերը

Հուլիս ամսին Կանադայի ռադիոն և CBC հեռուստաընկերությունը հայտնեցին, որ կանադական INKAS Armored Vehicle ընկերությունն Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն է վաճառել մի քանի զրահամեքենաներ, ինչպես նաև պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանում նման զրահամեքենաների արտադրություն հիմնելու մասին:

Սրան հետևեց կանադահայ համայնքի անհապաղ ու թիրախային արձագանքը՝ Ադրբեջանի և Կանադայի միջև ուժային ցանկացած համագործակցություն բացառելու պահանջով:

Կանադահայ համայնքը

Կանադայում հայկական գաղթօջախները չեն դասվում ավանդականների շարքին: 20-րդ դարի սկզբին ու Առաջին աշխարհամարտից հետո Կանադայի միգրացիոն քաղաքականության պատճառով Հայոց ցեղասպանությունից հետո Կանադայում ապաստան ստացած հայերի թիվը եղել է խիստ սահմանափակ, իսկ հայ համայնքն ընդարձակվել է արդեն դարավերջին և Հայաստանի անկախացումից հետո՝  ներկայում հասնելով շուրջ 80 հազարի: Ի տարբերություն այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, որտեղ հայերն արդեն մեկ դարից ավել ինտեգրված են հասարակությանը և ունեն լոբբիստական բազմաթիվ ազդեցիկ լծակներ, կանադահայ համայնքն ավելի երիտասարդ է ու պակաս ազդեցիկ:

Սրանով հանդերձ, սակայն, կանադա-ադրբեջանական գործարքի մասին հայտնի դառնալուց հետո հայ համայնքը դիմել է ակտիվ քայլերի՝ նման զարգացումները կանխելու համար: Այսպես, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակով է հանդես եկել Մոնրեալում գործող կանադա-հայկական քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը, նմանատիպ կոչեր են ստացել նաև կանադական խորհրդարանի պատգամավորները: Ընդհանուր առմամբ, կանադահայ համայնքին հաջողվել է օրակարգ բերել և պահել հարցն ուշադրության կենտրոնում՝ այդ ուղղությամբ հետագա բոլոր զարգացումները դարձնելով ավելի զգայուն ու վերահսկելի:

Ընդգծենք նաև, որ խոսքն այս դեպքում զրահամեքենաների մասին է, որոնք նախատեսված են ոստիկանական զորքերի և ոչ բանակի համար: Հայ համայնքի դժգոհությունը պայմանավորված է զուտ գործարքի փաստով, քանի որ բացահայտ ագրեսիվ ու խտրական քաղաքականություն վարող Ադրբեջանին ցանկացած տիպի սպառազինություն մատակարարելը համարվում է անթույլատրելի:

Օրինակելի, բայց անկրկնօրինակելի փորձ

Ադրբեջանին սպառազինություններ մատակարարող հիմնական երկիրը, ինչպես հայտնի է, Ռուսաստանն է: Ընդ որում, ռուսական սպառազինությունները հարձակողական են և կարող են ակտիվորեն կիրառվել առաջնագծում, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջին տարիներին Ադրբեջանի գնած հարձակողական սպառազինության 85 տոկոսը եկել է Ռուսաստանից:

Ի տարբերություն Կանադայի, Ռուսաստանում հայկական համայնքը ունի և՛ բազմադարյան պատմություն, և՛ անհամեմատ ավելի մեծ քանակություն, և՛ էլ ավելի սերտ ինտեգրվածություն ռուսական հասարակությանը: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ համայնքը Ռուսաստանում որևէ կերպ չի արձագանքում Բաքվին զինելու Մոսկվայի քաղաքականությանը և մեծ հաշվով ցուցադրում է կատարյալ անզորություն հայկական շահերը Ռուսաստանում պաշտպանելու հարցում:

Ասվածի ամենաակնառու դրսևորումն էր այն, որ 2016 թվականի ապրիլին Մոսկվայում բնակվող հարյուր հազարավոր հայերից ընդամենը մեկը դուրս եկավ բողոքի ցույցի ԱԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել սպառազինությունների մատակարարումն ագրեսոր Ադրբեջանին:

Նման պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ռուսաստանում հայկական համայնքը, որն ամենամեծն է աշխարհում և, ըստ տարբեր գնահատականների, անցնում է 2 միլիոն մարդու սահմանը, դրսևորում նման պասիվություն ու անզորություն:

Այս հարցը, թերևս, շատ ավելի խորքային է և արտահայտվում է նաև այլ փաստերի տեսքով: Օրինակ այն, որ ունենալով բազմաթիվ միլիարդատերեր ու միլիոնատերեր, շոու-բիզնեսի ու մեդիայի ազդեցիկ ու հեղինակավոր դեմքեր՝ հայ համայնքը ներկայացված չէ Ռուսաստանի խորհրդարանում: ՌԴ Պետական դումայի 450 պատգամավորների մեջ չկան հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ կամ 2 միլիոնից ավել բոլոր հայերը խորությամբ անտարբեր են քաղաքականության հանդեպ, կամ նրանց ինչ-որ բան խանգարում է այդ հարցում:

Իսկ խանգարում է, անշուշտ, Ռուսաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ կամաարտահայտման և խոսքի ազատության հետ կապված իրավիճակը: Այս կարևոր գործոնների շարունակական խեղմամբ և թերզարգացմամբ է պայմանավորված, որ հայերը, լինելով ամենամեծ համայնքներից մեկը, մինչ օրս չունեն որևէ ազդեցիկ լծակ՝ հայկական շահերը պաշտպանելու համար, որ ընդհանուր առմամբ, չնայած առանձին գործիչների կարողություններին ու համբավին, մնում են, այսպես ասած, «չուռկայի» կարգավիճակում: Փաստացի, հայ համայնքի շփումները ռուսական իշխանությունների հետ սահմանափակվում են, օրինակ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան միջոցառմանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ինչը ԶԼՄ-ներով ներկայացվում է որպես դարակազմիկ իրադարձություն, իսկ գործնականում՝ ոչինչ, քանի որ ռուսական զենքը շարունակում է հասնել Ադրբեջան և այնտեղից կրակել Հայաստանի ուղղությամբ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում