Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայաստանում կբացվի «Կամազ-Հայաստան» սերվիս-կենտրոն

Երևանում այսօր ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Գեորգի Կալամանովի նախագահությամբ մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը լավ կազմակերպչական հիմք է դրել՝ լուծելու իրենց առջև ծառացած խնդիրները և իրականացնելու նպատակները: «Մեր ուժերի միավորումը հասել է շոշափելի արդյունքների: Սա սերտ և փոխադարձ շահավետ համագործակցություն է: Հուսամ՝ նույն կերպ կշարժվենք առաջ»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստերից յուրաքանչյուր հաջորդը դառնում է նախորդի շարունակությունը, նպաստում համագործակցության որակական աճին: Նա կարևորեց նաև Գործարար խորհրդի դերը: Առաջիկայում կստեղծվի մի քանի համատեղ կազմակերպություն, որի շուրջ բավական մեծ հետաքրքրվածություն կա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ելույթից առաջ շնորհավորեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նոր նախագահին՝ Կալամանով Գեորգի Վասիլևիչին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նախորդին՝ իր գործունեության համար:

Նրա խոսքով՝ ռազմատնտեսական համագործակցությունը բարձրացնում է իր դերը՝ որպես անվտանգության ոլորտում համագործակցության կարևորագույն բաղադրիչ: Բորդյուժան, նշելով ՀԱՊԿ շրջանակներում գրանցված նախկին հաջողությունները, միաժամանակ նշեց, որ առաջիկայում համագործակցության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ռազմական տեխնիկայի վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծումը: Հատուկ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական արդյունաբերության մրցունակության ապահովման ոլորտում պաշտպանական արտադրանքի ստանդարտացման դերին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի ծրագրերի շրջանակներում հոկտեմբերի 4-ին կկայանա «Կամազ-Հայաստան» սերտիֆիկացված սերվիս-կենտրոնի բացումը, որ միտված է ՀՀ ՊՆ և այլ ուժային նախարարությունների ավտոմեքենաների վերանորոգմանը և տեխնիկական ապահովմանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում