Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

Կոստանյանն ապշած է

Ազգային ժողովում, հատկապես ընդդիմադիր խմբակցություններում բավականին զավեշտալի իրավիճակ է ստեղծվել գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ քվեարկելու հետ կապված: Երեկ ամբողջ օրը խորհրդարանում փորձ էր արվում գտնել հարցի պատասխանը, թե վերջապես ովքեր են այն 3 պատգամավորները, որոնք նախօրեին Գևորգ Կոստանյանին դեմ քվեարկեցին:

Հանրապետական պատգամավորները երեկ փաստում էին, որ անգամ ինքը՝ Գևորգ Կոստանյանն է անակնկալի եկել, որ այդքան քիչ՝ ընդամենը 3 դեմ ձայներ է ստացել: Նախկինում հատկապես գլխավոր դատախազի ընտրությունների դեպքում դեմ ձայները ավելին են եղել:

Նախօրեին հաստատվեց, որ դեմ քվեարկողներից մեկը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է, քանի որ վերջինս լուսանկարել և հրապարակել էր իր քվեաթերթիկը: Ամենայն հավանականությամբ երկրորդ դեմ քվեարկողը «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն է: Նրա` «Ես հստակ մի բան գիտեմ. ես ԴԵՄ եմ քվեարկել և դա արել եմ առանց օդացունց հայտարարությունների: Անմեկնելի են ընդդիմադիր ճանապարհները» հայտարարությունից հետո բոլորը հակված էին կարծել, որ իսկապես նա էլ է դեմ քվեարկել: Եվ ողջ կռիվը երրորդ դեմի համար էր:

ՀԱԿ խմբակցության անդամներից յուրաքանչյուրը պնդում էր, որ ինքը դեմ է քվեարկել: Լյուդմիլա Սարգսյանը նույնիսկ պնդում էր, որ իշխանությունները կեղծել են նաև այդ ընտրությունները, և որ ինքն անգամ բաց է քվեարկել: Նույնն էլ պնդում էր Ստեփան Դեմիրճյանը, պարզապես վերջինիս դեպքում ճիշտ քվեարկելու խնդիր է եղել: Բանն այն է, որ ԱԺ-ում անցկացվող ընտրությունների ժամանակ կողմ քվեարկելու համար պետք է ջնջել դեմը: Ս. Դեմիրճյանը գտնում է, որ ինքը միգուցե շփոթել է և մտածել է, որ դեմ քվեարկելու համար պետք է այդ նույն նշումի վրա դնել համապատասխան նշանը: Արամ Մանուկյանը հայտարարում է, թե ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի թեկնածուին քննադատելուց և դեմ արտահայտվելուց հետո չէր կարող նրան կողմ քվեարկել: ՀԱԿ մյուս պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարում էր, թե ինքը քվեարկել է այնպես, ինչպես որոշել է խմբակցությունը: Իսկ խորհրդարանում ընդհանրապես կարծում էին, որ ՀԱԿ պատգամավորները կողմ են քվեարկել այն պատճառով, որ մի քանի օր առաջ Լևոն Զուրաբյանը Գ. Կոստանյանի հետ հանդիպելուց հետո լրագրողներին ասել էր, թե իրենք որոշել են «շանս տալ» նրան:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նույնպես պնդում էր, որ ինքը Գ. Կոստանյանին դեմ է քվեարկել, քանի որ քննադատական ելույթից հետո չէր կարող հակառակն անել: Հիշեցնենք, որ 3 դեմ քվեաթերթիկներից բացի, կային նաև 2 անվավեր համարված քվեաթերթիկներ: Ընդդիմությունը պնդում էր, որ դրանք իրենց դեմ-երն էին, որոնք իշխանությունները դիտմամբ անվավեր են դարձրել: Մինչդեռ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն էլ պնդում էր, որ այդ երկու քվեաթերթիկները թեև անվավեր էին, բայց նկատելի էր, որ կողմ էին քվեարկված: Ու այսպես շարունակ:

Վերջնարդյունքում այս իրավիճակը փաստում է Հայաստանի ընդդիմադիր դաշտի սնանկության և անճարակության մասին: Իհարկե, իշխանություններն այդ պատկերը ստանալու համար մեծ ջանքեր են ներդրել, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը: Դժվար է արդարացնող որևէ բան գտնել այն ընդդիմության համար, որը խորհրդարանում ունի 17 պատգամավոր, բայց բարձրագոչ քննադատություններից հետո իշխանության թեկնածուին է ընտրում կամ ընդամենը 3 դեմ ձայն ապահովում:

2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը հաղթահարել է նվազագույն շեմը և ԱԺ-ում 7 հոգանոց խմբակցություն է ունենալու, տպավորությունն այնպիսին էր, որ այս անգամ մենք ունենալու ենք նոր որակի խորհրդարան: Հատկապես, որ այս անգամ ընդդիմադիր պատգամավորների թիվը 17 էր, դրան ավելացրած՝ 36 հոգանոց այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը»: Նախորդ գումարման ԱԺ-ում ընդդիմադիր էր միայն «Ժառանգություն» խմբակցությունը, որն ուներ ընդամենը 6 պատգամավոր: Եվ ահա գրեթե եռակի անգամ քանակական ավելացումը ենթադրում էր նաև խորհրդարանում ընդդիմության գործունեության և ակտիվության ավելացում, նույնն է թե` Ազգային ժողովի դերի բարձրացում: Գոյություն ունեցող իրավիճակը, սակայն, գրեթե հակառակն է: Եվ ընդդիմությունն այսքան դժգոհ լինելով իշխանության բոլոր՝ օրենսդիր, գործադիր և իրավապահ համակարգից՝ կողմ է քվեարկում նրա թեկնածուին:

Այստեղ հետաքրքիր է նաև Դաշնակցության պարագան: Ընդդիմադիր այս խմբակցությունը նույնպես Գ. Կոստանյանին կողմ է քվեարկել և դա չի էլ թաքցնում: Հակառակ ՀԱԿ-ի՝ ՀՅԴ պարագայում նույնիսկ չի էլ քննարկվում, թե նրանք ինչպես են քվեարկել, քանի որ ամեն ինչ պարզ է: Այս կուսակցությունն իրեն ընդդիմադիր հռչակելով՝ այսօր նույնիսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին չի քննադատում, քանի որ իրենց կուսակցության առանցքային ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը եվրոպական երկրում դեսպան է նշանակվելու:

Գ. Կոստանյանի թեկնածությանը ոչ միայն ոչ մի դեմ ձայն չտվեց, այլև նրա հասցեին քննադատական որևէ խոսք չհնչեցրեց այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Միգուցե պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն իրականում ոչ էլ ընդդիմանում է իշխանություններին: Թեև չի բացառվում, որ այդ կուսակցությունը` իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ միասին բարդույթներ ունի իրավապահ համակարգի նկատմամբ: Չէ՞ որ ԲՀԿ գերակշիռ անդամների հետ որևէ հանցագործություն կամ խախտում կա կապված: Եվ հասկանալի է, որ նրանք չէին կարող դեմ քվեարկել գլխավոր դատախազի թեկնածությանը` նրա ուշադրության առանցքում չհայտնվելու մտավախությունից ելնելով: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ի քննադատության թիրախը հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանն է, թեև դատախազական համակարգն ավելի լավ վիճակում չէ, քան տնտեսական համակարգը: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն առայժմ ձեռնպահ է մնում որևէ այլ համակարգ քննադատելուց՝ իր թիրախը դարձնելով միայն գործող վարչապետին՝ ամենայն հավանականությամբ այդ պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունենալու պատճառով:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում