Հայտնի է դարձել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ընդլայնված ցուցակը, հայտնում է Mundo Deportivo-ն:
23 հոգուց բաղկացած ցուցակում, որը պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 29-ին, կներառվեն «Բարսելոնա»-ի 10 խաղացողներ` Մեսսին, Նեյմարը, Ինյեստան, Բուսկետսը, Պիկեն, Դանի Ալվեսը, Ֆաբրեգասը, Մասկերանոն, Խավին ու Ժորդի Ալբան:
Բացի այդ, մրցանակին հավակնելու են Քրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսը, Մեսութ Օզիլը, Ֆրանկ Ռիբերին, Արյեն Ռոբենը, Ռոբերտ Լևանդովսկին, Դիդյե Դրոգբան ու Յայա Տուրեն:
Իսկ տարվա լավագույն մարզչի կոչման 10 հավակնորդների թվում կլիեն Վիսենտե դել Բոսկեն Висенте, Յուպ Հայնկեսը, Ժոզե Մոուրինյոն ու Պեպ Գվարդիոլան:








































