«Մանչեսթեր Սիթի»-ի երկրորդ թիմի մարզիչ, «Արսենալ»-ի ու «Սիթի»-ի լեգենդար կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան կարծում է, որ «քաղաքաբնակ»-ների ներկայիս կազմը ունակ է պայքարել տիտղոսների համար Մանուել Պելեգրինիի ղեկավարությամբ: Ֆրանսիացին վստահ է, որ թիմը լավ շանսեր ունի բոլոր մրցաշարերում:
«Վերջին մրցաշրջանը մեզ համար ցավալի ավարտ ունեցավ: Մենք չեմպիոնության համար պայքարում զիջեցինք «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, գավաթի խաղարկության եզրափակչում պարտվեցինք «Ուիգան»-ին:
Ընդհանուր առամամբ, շատ վատ ցուցանիշներ գրանցեցին: Այս ամառ թիմը շատ լավ համալրվել է, ու ես հավատում եմ Մանուել Պելեգրինիին: «Մանչեսթեր Սիթի»-ն ունի այն ներուժը, որ թույլ կտա հաջող հանդես գալ բոլոր մրցաշարերում»,- ասել է Վիեյրան:






































