Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ուշադրությամբ հետևում է «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերային կարգավիճակին, հաղորդում է Football Espana-ն:
«Քաղաքաբնակներ»-ը ցանկանում են հաջորդ ամառ փորձ կատարել ձեռք բերել իսպանացու տրանսֆերային իրավունքները:
Ռամոսը ցանկանում է, որ «Ռեալ»-ը իրեն նոր պայմանագիր առաջարկի ու վերանայի աշխատավարձի չափը, իսկ ակումբը այս հարցին դեռ չի անդրադարձել:
«Մանչեսթեր Սիթի»-ն, իր հերթին, պատրաստ է շատ ավելի մեծ գումար վճարել Ռամոսին, քան այն, որ նա հիմա վաստակում է «Ռեալ»-ում:






































