Աստղային երեխաների լուսանկարները միշտ գրավել են հանրության ուշադրությունը, իսկ համաշխարհային հայտնի պարբերականները երբեք չեն խնայում հայտնիների փոքրիկների բացառիկ լուսանկարների վրա, գրում է viva.ua-ն:
Ներկայացնենք հայտնի անձանց երեխաների՝ ամերիկյան ամսագրերի պատմության ամենաթանկ լուսանկարները:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը գրավում են Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ զույգի ընտանեկան լուսանկարները:
Ինչպես հայտնի է, լուսանկարների վաճառքից գոյացած գումարները Ջոլին ու Փիթը տալիս են բարեգործությանը: Այսպես, երկվորյակներ Կնոքս Լեոնի ու Վիվիեն Մարշելինի լուսանկարը People ու Hello! ամսագրերի համար 2008թ. արժեցել է 11-14 մլն դոլար:

Իսկ ահա Շիլոյի նկարը հայտնի ծնողները People-ին վաճառել են 4 մլն դոլարով:

Երեխաների ամենաթանկ լուսանկարների երկրորդ հորիզոնականում հոլիվուդյան հայտնի դերասան Մեթյու Մակքոնախիի ու նրա կնոջ՝ Կամիլլա Ալվեսի՝ Լևիի լուսանկարը: Այն OK!-ին վաճառվել էր 3 մլն դոլարով:

Երգչուհի Քրիստինա Ագիլերան իր որդի Մաքսին People ամսագրի ընթերցողներին ցուցադրել է 1,5 մլն դոլարով:

4-րդ տեղում ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի քույրն է՝ Ջեյմի Լինը, որը 17 տարեկանում դուստր ունեցավ իր ընկերոջից: Նորածնի լուսանկարը OK! ամսագիրը գնել է 1 մլն դոլարով:

Բրիթնի Սփիրսն ինքը ավագ որդու՝ Շոն Փրեսթոնի նկարը վաճառեց 500 հազար դոլարով:

Որպես բոնուս՝ նախկին ամուսիններ Քեթի Հոլմսն ու Թոմ Քրուզը որոշեցին իրենց աղջկա՝ Սուրիի լուսանկարը նվիրել Vanity Fair հայտնի ամսագրին:













































