Vertu ընկերությունը ներկայացրել է Constellation շարքի նոր սմարթֆոն: Այս մասին ասվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է Lenta.ru-ն: Սարքը, որն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով, 5100 եվրոյով վաճառքի կհանվի հոկտեմբերի վերջին:
Սմարֆթոնի առանձնահատկություններն են կաշվեպատ տիտանե կորպուսը (հասանելի կլինի 5 գունային լուծումներով) և էկրանը ծածկող, շափյուղայից պատրաստված պաշտպանիչ ապակին: Նշվում է, որ սարքերը հավաքվում են ձեռքով:
Պաշտպանիչ ապակին ավելի մեծ է (5.1 դյույմ անկյունագիծ), քան էկրանի չափսը (4.3 դյույմ): Արտադրողը նշում է, որ պաշտպանիչ ապակու շնորհիվ սմարթֆոնը կարող է դիմանալ մեկ մետր բարձրությունից նետված 200 գրամանոց պողպատե գնդի հարվածին:
Սարքի էկրանի խտությունը 1280×720 կետ է: Սարքն ունի Snapdragon S4 երկմիջուկանի պրոցեսոր, 13 և 1.3 մեգապիքսելանոց տեսախցիկներ, 32 Գբ ներքին հիշողություն: LTE ցանցերին միանալ սարքը չի կարող:











































