ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը կհանգեցնի տնտեսության աճի տեմպերի՝ 0.1 տոկոսով կրճատման: Աճի տեմպերը կարող են կրճատվել ավելի, եթե կառավարական հաստատությունները փակ մնան ավելի երկար ժամանակ:
Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված տնտեսագետների կանխատեսումներով՝ սպասվում է 0-0.4 տոկոսի դանդաղում: Միջին կանխատեսումը խոսում է մեկ շաբաթում աճի տեմպերի՝ 0.1 տոկոսով աստիճանական նվազեցման մասին:
«Ազդեցությունը տնտեսության վրա կմեծանա, եթե աշխատանքի դադարեցումը շարունակվի մեկ կամ երկու շաբաթից ավելի»,- կարծում է Pierpont Securities-ի գլխավոր տնտեսագետ Սթիվեն Սթենլին:
Սպիտակ տունը մեկ շաբաթում երկրի տնտեսական կորուստները գնահատում է 10 միլիարդ դոլար:










































