Google-ը պատրաստ է փոխել որոնման համակարգը՝ մրցակիցներին խտրականության չենթարկելու համար: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ համացանցային կորպորացիան նման առաջարկ է արել ԵՄ իշխանություններին: Եվրահանձնաժողովը մեղադրել էր Google-ին նրանում, որ հարցման արդյունքներում ընկերությունը նախապատվությունը տալիս է սեփական ծառայությունների հղումներին, իսկ մրցակիցների, օրինակ՝ Microsoft-ի ծառայությունները՝ արգելափակում:
Արևմտյան Եվրոպայում Google-ը վերահսկում է համացանցային որոնման 80 տոկոսը: Եթե ընկերությունը չկարողանա Բրյուսելի հետ կարգավորել շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման մեղադրանքը, ստիպված կլինի 5 մլրդ եվրո տուգանք վճարել:








































