Փարիզում դիզայներ Ազզեդին Ալայայի մեծամասշտաբ ցուցադրությամբ է բացվել Palais Galliera նորաձևության թանգարանը, որն այցելուների չի ընդունել ավելի քան 4 տարի:
2009թ. ապրիլին Palais Galliera-ն անցկացրեց իր վերջին ցուցադրությունը, ինչից հետո վերանորոգվելու նպատակով փակեց դռները, գրում է Euromag-ը: Նորոգման աշխատանքների գլխավոր նպատակը շենքի անվտանգության ապահովումն էր:
Վերանորոգման համար Փարիզի քաղաքապետարանը հատկացրել էր 5 մլն եվրո, տեղադրվել են հակահրդեհային ու անվտանգության համակարգեր, հատուկ մուտք է բացվել հաշմանդամների համար, կտարվել են ներքին հարդարման աշխատանքներ:









































