Հյուսիսային Կարոլինայից մի զույգ ամուսնացել է՝ եկեղեցու խորան իջնելով հատուկ մագլցման ճոպաններով՝ հաղորդում է WLOS-ը:
Անձամբ Լորեն Բուշարն ու Բեն Յանկինը պատմել են, որ պատահաբար են նման կերպ ամուսնացել: Եկեղեցի ընտրելիս տեսել են, որ կայանման համալիրում կա ճոպան, ու որոշել են օգտվել դրանից:
Հարսնացուն հարսանիքին կրել է վառ զուգագուլպաներ ու խոստովանել, որ չի վախեցել ու չի նյարդայնացել: Լորենը հայտարարել է, որ իրեն դուր է եկել ճոպանով սահելը: Արարողության հյուրերը ևս գոհ են մնացել:









































