Ինչպես երևում է, Android օպերացիոն համակարգով սարքերի համար Gmail-ի հավելվածի նոր տարբերակը կկիրառվի գովազդի համար: Մասնագետները հավելվածի ծածկագրում հայտնաբերել են դրա համար պատասխանատու բաղադրիչներ: Այս մասին հայտնում է AndroidPolice-ը:
Ներկայում օգտատերերը գովազդը տեսնում են միայն Gmail-ի դիտարկիչային տարբերակում: Գովազդը հայտնվում է ավտոմատ կերպով՝ նամակների բովանդակության հիման վրա: Բջջային հաճախորդների մոտ այն տեսանելի չէ, սակայն գովազդային չակտիվացված մոդուլի առկայությունը վկայում է այն մասին, որ այն երկար սպասեցնել չի տա:
Ծածկագրի վերլուծությունը ցույց է տվել, որ օգտատերերը կստանան հնարավորություն՝ պահելու գովազդային հայտարարությունները հաղորդագրությունների տեսքով: Այդպիսով՝ դուր եկած հայտարարությունները մշտապես կգտնվեն ձեռքի տակ:
Գովազդային մոդուլից բացի՝ հավելվածի նոր տարբերակը կունենա նաև այլ թարմացումներ: Ծրագիրը կնախազգուշացնի չուղարկված նամակների մասին, ինչպես նաև կսովորի ինքնատիպ ավատարներ կազմել կոնտակների համար նրանց հասցեների առաջին տառերից:









































