Microsoft կորպորացիան հաշվետվություն է ներկայացրել հատուկ ծառայությունների հարցումների թվաքանակի մասին, որոնք տարբեր երկրների իրավապահ մարմիններից ստացել են 2013-ի առաջին կեսին: Հունվար-հունիս ամիսներին ընկերությունը ստացել է 37 196 հայց, որոնք վերաբերել են 66 539 օգտահաշվի:
77 տոկոսի դեպքում իշխանություններն ու հատուկ ծառայությունները հետաքրքրվել են IP հասցեներով: Հայցերի 75 տոկոսը ստացվել է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Թուրքիայից: Այս մասին հայտնում է Ubergizmo-ն:
Microsoft-ում նշել են, որ բավարարվել է հայցերի միայն 2.19 տոկոսը:









































