62-ամյա դերասան Ռոբին Ուիլյամսը ստիպված է նկարահանվել հեռուստատեսությունում, որպեսզի դատարկ գրպանով չմնա:
2 ամուսնալուծությունները սնանկացրել են դերասանին: Նախկին կանանց նա ավելի քան 30 մլն դոլար է վճարել և այժմ էլ շարունակում է ալիմենտներ վճարել: Ծայրը ծայրին հասցնելու համար նա ստիպված է եղել վաճառել Կալիֆոռնիայում գտնվող իր ռանչոն և աշխատանքի ընդունվել հեռուստատեսությունում:
Պետք է նաև պահել 3 երեխաներին՝ նախկին ամուսնություններից և ներկայիս կնոջը՝ դիզայներ Սյուզան Շնայդերին:
Դերասանի կարիերան սկսեց անկում ապրել, երբ նա հարբեցող դարձավ:










































