Грузия Online-ի փոխանցմամբ, Heritage հիմնադրամի վերլուծաբան Արիել Քոհենը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է վրաց-ամերիկյան հարաբերություններին.
«ԱՄՆ-ը ցանկանում է, որ Վրաստանը տա իր համաձայնությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության հարցում։ Դա վերբեռնման քաղաքականության գլխավոր մասն է։ Վրաստանն իր հերթին ցանկանում է, որ ԱՄՆ-ը ավելի շատ ներգրավվի իր անվտանգությանն առնչվող խնդիրներում։
Վաշինգտոնը մեծ օգուտներ է քաղում Աֆղանստանում վրաց խաղաղապահների առկայությունից։ Այն ժամանակ, երբ ԱՄՆ խոշոր դաշնակիցներն իրենց զորքերը դուրս են բերում տվյալ տարածաշրջանից, վրաց խաղաղապահները մնում են տեղում»։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը երեկ Հռոմում քննարկել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։