ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի կարծիքով՝ անհրաժեշտ է տեղական հանրաքվե անցկացնել: Նրա գնահատմամբ՝ ռեալ է, որ կհավաքվի 45․000 ստորագրություն: Մանուկյանն այս մասին այսօր ասաց Մաշտոցի պուրակում տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրների և ուղեվարձի թանկացման հարցով հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման ընթացքում:
«Սա իրենց համար կլինի ամենավտանգավոր կետը: Եթե կարողանանք հանրաքվե անցկացնել, սա փաստորեն քաղաքային իշխանությունների դեմ հանրաքվե կլինի: Ամբողջ ժողովուրդը դուրս կգա իրենց անիմաստ հանձնաժողովի, չգործող կառույցի որոշման դեմ, որը, կարծում եմ, իրենց՝ այս որոշումը չկայացնելու համար մտածելու տեղ կտա»,- հավելեց նա:











































