38-ամյա Մարկ Սթեդմանը չէր կարողանում փողոց դուրս գալ կամ լվացվել այն բանից հետո, երբ 2009-ին նրա մոտ եռվորյակ նյարդի նևարլգիա էին ախտորոշել:
Մարկի համար սարսափելի ցավալի էր համբուրվելը կամ նույնիսկ քամու հպումը: Նա շատ ուժեղ ցավազրկողներ էր ընդունում, նույնիսկ՝ մորֆի: Նրա խոսքերով՝ ցավերն այնքան ուժեղ էին, որ ինքն անգամ մտածում էր ինքնասպանություն գործել:
Վիրահատության շնորհիվ, սակայն, բժիշկները հեռացրել են Մարկի գանգի մի մասը՝ 24 մմ լայնությամբ: Նրա կյանքը դրանից հետո փոխվել է: Այժմ՝ 4 տարի անց նա կրկին կարող է համբուրել իր կնոջը՝ Լուիզային:
Վիրահատությունը 6 ժամ է տևել: Բժիշկները հեռացրել են գանգի մի մասը, որպեսզի կարողանան հասնել նյարդին: Այն էլ, իր հերթին, «փաթեթավորել են տեֆլոնով»:
Այս մասին գրում է Mail Online-ը:







































