Մեծ Բրիտանիայում քրեական խմբավորումների դեմ պայքարող ամենափորձառու մարտիկներից մեկը՝ Դարեմ քաղաքի ոստիկանապետ Մայք Բարթոնը, հայտարարել է, որ А դասի (առավել վտանգավոր) թմրանյութերի արգելքը պետք է արմատապես վերանայվի:
Նրա առաջարկած նախագիծն այսպիսի մեխանիզմ է ենթադրում. թմրակախվածություն ունեցողներին դեղամիջոցներ կհասցնի Առողջապահության ազգային ծառայությունը՝ այդպիսով կործանելով քրեական խմբավորումների ստեղծած մենաշնորհը:
Բարթոնն իրավիճակը համեմատել է 1920-ականներին Ամերիկայի հակաալկոհոլային օրենսդրության հետ, որը նպաստեց Ալ Կապոնեի գլխավորած մաֆիայի բարգավաճմանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Transform Drugs Policy Foundation կազմակերպությունը, որը պայքարում է գործող օրենսդրության փոփոխման օգտին, համաձայն է Բարթոնի դիրքորոշման հետ:









































