Thursday, 06 06 2024
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Կոնսերվատորիայի ռեկտորը հերքում է. աշխատավարձերը չեն նվազում (տեսանյութ)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը հերքում է մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն` ինքը ստիպել է աշխատակիցներին, որ անձամբ դիմումներ գրեն ու հրաժարվեն աշխատավարձի բարձրացումից կամ իրենց մեկ դրույքից՝ անցնելով 0,75 դրույքաչափի, քանի որ բարձրացված 10,000 դրամները բուհն իր հաշվին պետք է վճարի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շահինյանը հայտնեց, որ հրապարակավ խոստանում է` հոկտեմբերի 5-ին Կոնսերվատորիայի ողջ աշխատակազմը կստանա աշխատավարձն ամբողջությամբ, ոչ մի դրամ պակաս: Բուհում` տարբեր ամբիոններում, ադմինիստրացիայում 400 հոգի է աշխատում, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ: Ռեկտորը վստահ է` անուններ պահանջելու դեպքում կասեն` վախենում են բացահայտ խոսել: «Դժվար թե այդ 400 հոգին էլ վախենան, որովհետև եթե նման բան ես անում, այն պիտի վերաբերի բոլոր 400-ին: Ասում էին` սպառնացել եմ, որ կհեռացնեմ աշխատանքից, եթե չստորագրեն: Եթե մեկը գա, ասի, որ ես իրեն տեսել եմ ընդհանրապես… Ես Հայաստանում չեմ եղել, ԱՊՀ ռեկտորների խորհուրդ էր, հանդիպման էի: Ի՞նչ անեմ, ի՞նչ փաստ բերեմ: Հոկտեմբերի 5-ին մեր ամբողջ կոլեկտիվը կստանա աշխատավարձ: Եթե մեկը հուլիսի 1-ից հետո 1 դրամով պակաս աշխատավարձ կստանա, այդ ժամանակ թող ինձ ասեն, չվախենան, ես այդքան վախենալու մարդ չեմ այս շենքում, մեր կոլեկտիվն էլ այդքան վախեցող չի»,- ասաց նա:

Շահինյանի խոսքով` աշխատավարձի նվազում կարող է լինել, երբ դասախոսի ծանրաբեռնվածությունը չի բավականացնում: Բուհում դասախոսությունների գրեթե 90 տոկոսը անհատական է. եթե մեկ ուսանող դուրս է գալիս բուհից, դա ազդում է 6-10 դասախոսների վրա: Առավելագույն արդարություն ապահովելու համար ամբիոնի վարիչին, դեկանին թույլ չի տրվում դասախոսների դասաբաշխումն անել, դրա համար եկել են մի օպտիմալ տարբերակի` ուսանողն ինքն է որոշում` որ դասախոսի մոտ է սովորելու: «Կարող է լինել բեռնվածության պակաս, բայց դա անգամ իրավական առումով կապված չէ հրապարակման հետ: Ադմինիստրացիայում աշխատող մարդիկ մինչ օրս աշխատում էին մեկ դրույքով` 30 ժամ (մեկ դրույքը ենթադրում է շաբաթական 36-40 ժամ): Ինքս միանգամից չի, որ հասկացա` ուժեղ ու թույլ տեղերը որտեղ են, 1000 հոգանոց կոլեկտիվ է, որոշեցինք, որ և դասախոսները, և ադմինիստրացիան, կստանան աշխատավարձ այն չափով, որքան ժամ ունեն իրականում»,- ասաց նա:

Ռեկտորը փաստեց` Կոնսերվատորիայում վերջին 20-30 տարիներին ամենացածր աշխատավարձն է եղել բոլոր բուհերի համեմատ: Բուհի վարձը տարեցտարի բարձրացել է, այս տարի մի փոքր ավելի շատ. եթե գործիքային կատարողը 6 տարեկանից է ուսում ստանում, կա մարդ, ում մոտ ձայնն ի հայտ է գալիս 18 տարեկանից, այդ ամբողջ աշխատանքը բուհը 4 տարում է կատարում, իսկ դա, ըստ ռեկտորի, մեծ ծախս է, դրա համար նրանք կվճարեն 800,000-ի սահմաններում: Շահինյանի խոսքով` դա դեռ 35 տոկոսով ցածր է այն գումարից, որ իրենք պիտի վճարեն: Այս տարի բուհում 47 պետպատվերի տեղերը կրկնապատկվեցին, Գյումրիի մասնաճյուղի հետ ստացան 91 տեղ:

«Մեզ մոտ միշտ վախ է եղել, որ տաղանդավոր ուսանողը կարող է ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս մնալ բուհից»,- ասաց ռեկտորը` նշելով, որ բուհն ամեն կերպ ընդառաջում է տաղանդավոր ուսանողներին:

Ուսման վարձավճարների ավելացման հետևանքով Կոնսերվատորիայի ուսանողների թիվը չի նվազել, պարզապես վերջին երեք տարիներին` 90-ականներին ծնունդների թվի, նաև Կոնսերվատորիայի կողմից շեմը բարձրացնելու հետ կապված մի փոքր նվազել է նրանց թիվը: Վերջին տարիներին ամեն տարի ընդունվում է 160-170 ուսանող: Ռեկտորը կարծում է` ավելի լավ կլիներ 1000 ուսանողի փոխարեն լինեին 500 ընտրյալ ուսանողներ, շենքային պայմանները թույլ էլ չեն տալիս 600-700 ուսանողից ավել ունենալ:

Շահինյանը կարծում է, որ մամուլում նման կարգի հրապարակման պատճառ կարող են լինել սեպտեմբերից միաժամանակ սկսված գործընթացները. կատարվում են կառուցվածքային փոփոխություններ: «Բաժիններ կան` մեկ-երկու հոգանոց, մեկուկես դրույքով, անիմաստ էր դրանք պահելը` իրենց բաժնի վարիչներով, ավելի լավ է` կենտրոնացնել մեկ բաժնում` իր բաժնի վարիչով: Պետք է տեսնես` մարդը, որ գալիս է աշխատանքի, ունի՞ աշխատանք, կա՞ դրա անհրաժեշտությունը: Ադմինիստրացիան ինձնից մի քիչ նեղացած է, ես միշտ ասում եմ` ինձ համար կարևորը մասնագիտության դասախոսներն են, ամեն կերպ ավելորդ հաստիքներ չեմ ցանկանա մնան, որ ֆինանսական հոսքն ուղղենք դասախոսներին»,- ասաց Շահինյանը: Նա տեղեկացրեց` մարդիկ կային, ովքեր երեք կես դրույքով էին գրանցված. մարդը մի գործ էր անում, բայց մեկուկես դրույքով, այդ նրբությունները վայրկենական չեն հասկացվում, բուհը նրանց պահել է մեկ դրույքով` պահպանելով աշխատավարձը: Ռեկտորի համոզմամբ` ադմինիստրատիվ աշխատողները չեն էլ կարող մեկուկես դրույք աշխատել: Նրանք համաձայնության են եկել` դրույքաչափը փոխվում է, սակայն աշխատավարձը պահպանվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում