Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի միջև կայացած մրցավեճում տհաճ միջադեպ են ֆիքսել տեսախցիկները:
Cuatro հեռուստաընկերությունը ցուցադրել էր, թե ինչպես են վտանգավոր տուգանային հարվածից առաջ իրար հետ վիճում Պեպեն ու Կարիմ Բենզեման:
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պեպեն Բենզեմայից պահանջել է չխնայել ուժերը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 0:1 հաշվով:





































