«Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Սթարիջը, ով Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանը ձեռքով գոլ է խփել, հայտնել է, որ պատահական է խաղացել ձեռքով:
Նշենք, որ 24-ամյա հարձակվողը 5-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում:
«Ջերարդը հիանալի իրացրեց անկյունայինը` փոխանցում կատարելով իմ ուղղությամբ: Գնդակն անցավ պաշտպանին, և ես փորձեցի հարվածել գլխով: Սակայն գնդակի թռավ ձեռքիս վրա: Շարժումս մտածված չեմ արել: Երբեմն նման բաներ պատահում են»,- ասել է Սթարիջը:





































