Հյուսիսամերիկյան վարձույթը հանգստյան օրերի՝ սեպտեմբերի 27-29-ի տվյալներով՝ գլխավորել է «Ամպամած է, հնարավոր են տեղումներ. ԳՄՕ-ի վրեժը» մուլտֆիլմը: Այս մասին հաղորդում է Agnece France-Presse գործակալությունը:
Մուլտֆիլմը հանգստյան օրերին վաստակել է 35 մլն դոլար:
Երկրորդ տեղում է «Գերուհիները» ֆիլմը՝ Հյու Ջեքմանի և Ջեյք Գիլենհալի մասնակցությամբ: Այն հանգստյան օրերին վաստակել է 11.3 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ՝ 39 մլն դոլար:
Երրորդ տեղում է «Մրցարշավ» ֆիլմը՝ 10.3 մլն դոլարով:
Չորրորդ տեղում է հայտնվել «Ուղեբեռի հանձնումը» ռոմանտիկ կատակերգությունը՝ 9.3 մլն դոլարով:
Լավագույնների հնգյակը եզրափակում է Ջոզեֆ Գորդեն Լևիթի «Դոն Ժուանի կրքերը» ֆիլմը:








































