Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսվել է Շահնուր Ավետիսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Շահնուր Ավետիսյանը 2012 թվականի նոյեմբերի 25-ին ապօրինի մուտք է գործել Նորաշեն գյուղի դպրոց, մետաղե ձողի գործադրմամբ բացել է չհրկիզվող պահարանը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 10 միլիոն 502 հազար 079 դրամին համարժեք:
Բացի դրանից, Շահնուր Ավետիսյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող դանակ, որը հայտնաբերվել է 2013 թվականի փետրվարին կատարված խուզարկությամբ:
Շահնուր Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 4-րդ մասով:
Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:








































