Նիգերիայի «Բոկո խարամ» իսլամիստական խմբավորման անդամները տեղական քոլեջի ավելի քան 50 ուսանողների են սպանել, տեղեկացնում է Associated Press-ը:
Տեղեկացվում է, որ գրոհայինները ներխուժել են քոլեջին կից հանրակացարանը և կրակել են բոլորի վրա:
Դա տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում, որտեղ ապրում են այդ խմբավորման կողմնակիցներից շատերը:
Ավելի վաղ գրոհայինների հարձակումներից Նիգերիայում 143 մարդ էր զոհվել:











































